Ինչպէս յայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, հայաստանի հաւաքականը Լատուիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-6-ն անցկացուած Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թ. առաջնութիւնից հայրենիք կը վերադառնայ 1 ոսկէ, 1 արծաթէ, 5 բրոնզէ մեդալներով: Երիտասարդներից` մեր ընտրանու համար բրոնզէ մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկեանը` 48 կգ քաշային կարգ, Կարէն Տօնոյեանը` 62 կգ քաշային կարգ, եւ Մհեր Կարապետեանը` 82 կգ քաշային կարգ,: Աղջիկների առաջնութիւնում պատուոյ երրորդ հարթակին բարձրացաւ նաեւ մեր միակ ներկայացուցչուհին` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրեանը: Բրոնզէ մեդալի արժանացաւ նաեւ պատանիների առաջնութիւնում հանդէս եկող, 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկեանը:
Երիտասարդների մրցապայքարում արծաթէ մեդալ նուաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսեանը, իսկ պատանիներից Գրիգոր Մխիթարեանը, ով 2010 թ. Աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նոյնպէս փայլուն անցկացրեց բոլոր գօտեմարտերը եւ նուաճեց հերթական ոսկէ մեդալն ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: