Համերգը նուիրուած` ՀՀ անկախութեան 20-ամեակին եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեայ յոբելեանին


Համերգը նուիրուած` ՀՀ անկախութեան 20-ամեակին եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեայ յոբելեանին

  • 17-10-2011 12:15:50   |   |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեայ յոբելեանին նուիրուած տօնակատարութիւնների շրջանակներում հոկտեմբերի 9-ին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի առջեւ տեղի է ունեցել Արա Գէորգեանի եւ նրա ղեկավարած ազգային գործիքների համոյթի համերգը, որը կազմակերպուել էր Հբըմ-ի Բուենոս Այրեսի մասնաճիւղի, ՀՀ սփիւռքի նախարարութեան, Արգենտինայում ՀՀ դեսպանութեան եւ Բուենոս Այրեսի մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ ու հովանու ներքոյ: Միջոցառմանը ներկայ էին Բուենոս Այրեսի կառավարութեան ղեկավար Մաուրիսիոյ Մակրին, մշակոյթի նախարար Էրնան Լոմբարդին, քաղաքապետարանի` համայնքային կառոյցների հետ համագործակցութեան քարտուղար Կլաուդիոյ Աբրուխը, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը, Հըբմ-ի եւ Բուենոս Այրեսի համայնքային բոլոր կառոյցների ղեկավարները: Հայաստանից ժամանած երաժիշտների ելոյթն աննախադէպ էր թէ արգենտինահայերի, թէ մայրաքաղաքի մշակութային կեանքում: Բուենոս Այրեսի մշակոյթի նախարար Էրնան Լոմբարդիի վկայութեամբ` դա «բացառիկ հնարաւորութիւն էր հայկական ժամանակակից երաժշտարուեստին ծանօթանալու համարէ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հոկտեմբերի 14-ին Արա Գէորգեանը համերգով հանդէս է գալու Արգենտինայի մեծութեամբ երկրորդ` Կ'որդոբայ քաղաքում, իսկ հոկտեմբերի 18-ին` Ուրուգուայի մայրաքաղաք Մոնտեւիդէոյում:
  -   Մամլո հաղորդագրություն