Աւտոպատահար. Աւտոմեքենան այրուել է ամբողջութեամբ …


Աւտոպատահար. Աւտոմեքենան այրուել է ամբողջութեամբ …

  • 17-10-2011 13:20:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 14-ին`ժամը 20.52-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ Արմավիրի մարզում` Մեասնիկեան-դալարիկ աւտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար` հրդեհի բռնկումով: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Դեռեւս չպարզուած հանգամանքներում ‘'ՎԱԶ 2106''մակնիշի 68 ՕՏ 923 պետհամարանիշի աւտոմեքենան բախուել է ‘'ՎԱԶ 2107'' մակնիշի 62 ՍՕ 770 պետհամարանիշի աւտոմեքենային: Մինչ հրշէջ-փրկարարների դէպքի վայր հասնելը` ‘'ՎԱԶ 2106'' մակնիշի աւտոմեքենայի վարորդ,1947 թ. ծնուած Հայսեր Կիրակոսեանը եւ ուղեւորներ`1953 թ. ծնուած Էլմիրա Աղաբեկեանը եւ Իզաբելլա Աւետիսեանը շտապօգնութեան մեքենայով տեղափոխուել են Երեւան քաղաքի ‘'արմենիա'' բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը գնահատուել է բաւարար: Հրդեհը մեկուսացուել է ժամը 21.05-ին, մարուել` 21.15-ին:Վանիկ Յարութիւնեանին պատկանող ‘'ՎԱԶ 2107'' մակնիշի աւտոմեքենան այրուել է ամբողջութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն