Յովհաննէս Սահակեան. «Թե' ժողովուրդը, թե' Հակ-ը հասկացան, որ պէտք է պատրաստուել ոչ թէ արտահերթ, այլ հերթական ընտրութիւնների»


Յովհաննէս Սահակեան. «Թե' ժողովուրդը, թե' Հակ-ը հասկացան, որ պէտք է պատրաստուել ոչ թէ արտահերթ, այլ հերթական ընտրութիւնների»

  • 17-10-2011 14:41:43   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքական «Թէժ աշնան» սպասելիքները չարդարացան, թէեւ յետագայում սպասւում է իրավիճակի գերլարում: Հոկտեմբերի17-ի ասուլիսում նման տեսակէտ արտայայտեց հհ ԱԺ պատգամաւոր Վարդան Խաչատրեանը: Իսկ ՀՀ ԱԺ «Հհկ» խմբակցութեան անդամ Յովհաննէս Սահակեանի խօսքերով, ներքաղաքական զարգացումներն ընթանում են բնականոն հունով: Ըստ նրա, նման իրավիճակ է սպասւում նաեւ նախընտրական շրջանում: Անդրադառնալով Հակ-ի շուրջօրեայ հաւաքներին, Վ.Խաչատրեանը կարծիք յայտնեց, թէ քաղաքականութեան մէջ դա կարելի է համարել ձախողում, «Քանի որ յաւակնութիւնները չհամընկան արդիւնքների հետ»: Իսկ հանրապետական պատգամաւորի խօսքերով, քաղաքական պրոցեսները հասարակութեան ընդհանուր կեանքում տեղի ունեցող երեւոյթների մի մասն են, որոնք ինչպէս վերելք, այնպէս էլ վայրէջք ունեն: «Սայ բնական է նաեւ Հակ-ի դէպքում»,- նշեց Հ.Սահակեանը: Ըստ նրա հանրահաւքները ճիշտ են միայն այն դէպքում, երբ կայ «երկկողմանի ներդաշնակութիւնէ, ինչը, ըստ Հ.Սահակեանի, այս դէպքում բացակայում էր: Նա նաեւ նշեց, որ Հհկ-ն կարողացաւ այնպէս անել, որ թէ՜ Հակ-ը, թէ՜ ժողուուրդը հասկացան, որ պէտք է պատրաստուել ոչ թէ արտահերթ, այլ հերթական ընտրութիւններին: Այն հարցին, թէ առաջիկայ ընտրութիւններում որը կը լինի քաղաքական ուժերի հիմնական «Խաղաքարտը», Հ.Սահակեանը չցանկացաւ պատասխանել, իսկ Վ.Խաչատրեանը առանձնացրեց երկրում առկայ խնդիրների լուծումը, մասնաւորապէս տնտեսութեան ոլորտում:
  -   Քաղաքական