Նազիկ Աւդալեան. «Եթէ իմ աղջիկն էլ որոշի զբաղուել ծանրամարտով, ես դէմ չեմ լինի»


Նազիկ Աւդալեան. «Եթէ իմ աղջիկն էլ որոշի զբաղուել ծանրամարտով, ես դէմ չեմ լինի»

  • 17-10-2011 14:42:02   | Հայաստան  |  Սպորտ

Ապրիլին տեղի ունեցած աւտովթարից յետոյ ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Աւդալեանը դեռեւս գտնւում է վերականգնողական փուլում: յայտնելով այս մասին հոկտեմբերի 17-ի ասուլիսում, ծանրամարտիկը նշեց. «Բժիշկները միայն վեց ամսից յետոյ կ'ասեն կը կարողանա՞մ պարապել, թէ՞ ոչ»: Ինչ վերաբերում է սպորտը թողնելուն, մարզուհին նշեց, որ չի էլ մտածել այդ մասին: «Յոյս ունեմ, որ ապաքինուելուց յետոյ կը կարողանամ մասնակցել Եւրոպայի ու աշխարհի յաջորդ առաջնութիւններին»,- յայտարարեց Ն.Աւդալեանը: Նա նաեւ տեղեկացրեց Վանաձորում իր նախաձեռնութեամբ մարզադպրոց բացելու նախաձեռնութեան մասին, ինչպէս նաեւ ցանկութիւն յայտնեց, որ յատուկ մարզադպրոց ստեղծուի նաեւ աղջիկների համար: Ըստ նրա, հիմա շատ աղջիկներ կան, ովքեր ցանկանում են զբաղուել ծանրամարտով, սակայն ծնողները` հիմնականում մայրերը, դէմ են լինում: «եթէ իմ աղջիկն էլ որոշի զբաղուել ծանրամարտով, ես դէմ չեմ լինիէ,- ընդգծեց Ն.Աւդալեանը, միաժամանակ յաւելելով, որ այս բնագաւառում հիասթափութիւնները շատ են եւ չպէտք է յուսահատուել դրանցից:
  -   Սպորտ