Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ Կանադայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ Կանադայում

  • 17-10-2011 14:26:12   | Կանադա  |  Քաղաքական
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները յագեցած էին Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած բազմաթիւ տօնական միջոցառումներով, որոնք իրականացուեցին Կանադայի գրեթէ բոլոր խոշոր քաղաքներում` Քեբեկ Սիթիում, Տորոնտոյում, Մոնրէալում, Վիկտորիայում եւ Վանկոււերում: միջոցառումներն զուգակցւում էին համերգներով, պարահանդէսներով եւ թատերական ներկայացումներով: Հոկտեմբերի 14-ին Օտտաւայում ՀՀ դեսպանութիւնում կայացաւ ընդունելութիւն` նուիրուած Անկախութեան տօնին, որին ներկայ էին Կանադայի իշխանութիւնների ներկայացուցիչներ, Օտտաւայում հաւատարմագրուած դեսպաններ, կ'անադահայ կազմակերպութիւնների ղեկավարներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հհ դեսպանի ելոյթին հետեւեց Արարատից դէպի Եւրոպա տեսաֆիլմի ցուցադրումը, որն հիւրերին ներկայացրեց հայկական մշակոյթի ազդեցութիւնը եւրոպական արժէքների վրայ:
  -   Քաղաքական