Ճապոնիայի խորհրդարանը հրաժարուեց անվստահութիւն յայտնել կառավարութեանը


Ճապոնիայի խորհրդարանը հրաժարուեց անվստահութիւն յայտնել կառավարութեանը

  • 02-06-2011 12:29:09   |   |  Միջազգային
 Ճապոնիայի խորհրդարանի Ստորին պալատը չընդունեց կառավարութեանն անվստահութեան քուէ յայտնելու ընդդիմութեան առաջարկը: Այս մասին յայտնում է ,ֆրանսպրեսէ գործակալութիւնը: Ճապոնիայի վարչապետ Նաոտոյ Կ'անի կառավարութեանը անվստահութեան քուէ յայտնելու նախագծին կողմ են քուէարկել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի 152 անդամները, դէմ` 293–ը: Աւելի վաղ Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցութիւնները կառավարութեանն անվստահութեան քուէ յայտնելու նախագիծ էին ներկայացրել խորհրդարան: Այսօր աւելի վաղ Նաոտոյ Կանը ելոյթ էր ունեցել եւ յայտարարել, թէ պատրաստ է հրաժարական տալ, սակայն այն բանից յետոյ, երբ երկիրը յաղթահարի մարտի 11–ի աւերիչ երկրաշարժի հետեւանքները:
  -   Միջազգային