Մակ-ի հայաստանեան գրասենեակն ու Օքսֆամ-ը միաւորել են ուժերը` խթանելու աղքատութեան վերացմանն ուղղուած աշխատանքները


Մակ-ի հայաստանեան գրասենեակն ու Օքսֆամ-ը միաւորել են ուժերը` խթանելու աղքատութեան վերացմանն ուղղուած աշխատանքները

  • 17-10-2011 15:41:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 17 հոկտեմբերին Օքսֆամը, Մակ-ի Զարգացման ծրագիրը, Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութիւնը, Մակ-ի Պարէնի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութիւնը նախաձեռնել են «Աղքատութիւնը անկախութեան 20 տարիներից յետոէ թեմայով լուսանկարների ցուցահանդէս` նուիրուած Աղքատութեան վերացման միջազգային օրուան: Ցուցադրուած ֆոտոյ շարքը, պատկերելով աղքատութեան յաղթահարման ճանապարհին ներկայ մարտահրաւէրները, ցուցադրում է նաեւ գիւղական հեռաւոր մարզերի բնակիչների, որոնք աջակցութիւն են ստացել բարեգործական եւ զարգացման բազմաբնոյթ ծրագրերի շնորհիւ: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի կառավարութեան եւ միջազգային կազմակերպութիւնների, Հայաստանում դիւանագիտական ներկայացուցչութիւնների, Օքսֆամի, Մազծ-ի, ՄԱԿ Հտվ-ի եւ ՄԱԿ Պգկ-ի հայաստանեան գրասենեակների կողմից իրականացուող ծրագրերի շահառուներ, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Իր բացման խօսքում Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գեռչեւան ասաց. «հոկտեմբերի 17-ը հնարաւորութիւն է ընձեռում իրազեկ լինել աղքատութեան մէջ գտնուող մարդկանց ջանքերին ու պայքարին, ինչպէս նաեւ բարձրաձայնել վերջիններիս խնդիրների մասին, եւ մի պահ գիտակցել, որ աղքատ մարդիկ առաջինն են, ովքեր պայքարում են աղքատութեան դէմէ: Իսկ Օքսֆամի հայաստանեան գրասենեակի տնօրէն Մարգարիտա Յակոբեանն իր խօսքում ասաց. «բոլոր մարդիկ աշխարհում իրաւունք ունեն բարեկեցիկ ապրելու, այն ապահովելու համար աշխարհում կան բաւարար ռեսուրսներ, աղքատութիւնը անհաւասարութեան հետեւանք է, յաղթահարելով անհաւասարութիւնը մենք կը կարողանանք յաղթահարել աղքատութունըէ: Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը գտնում է, որ ներկայ եւ ապագայ սերունդների կայուն զարգացման համար իսկապէս անհրաժեշտ է պաշտպանել էկոհամակարգերը` միեւնոյն ժամանակ նպաստելով տնտեսական եւ սոցիալական առաջընթացին: Կայուն զարգացումը նաեւ հնարաւորութիւն կը տայ երկրներին ճկուն գտնուել արտաքին ցնցումների նկատմամբ եւ կը պաշտպանի զարգացման արդիւնքները: Ցուցահանդէսը կազմակերպուել է Աղքատութեան յաղթահարման թեմայով նախաձեռնած միջոցառումների շարքի շրջանակներում, որոնք անցկացուեցին հոկտեմբերի 12-17-ը Երեւանում եւ Հայաստանի երկու` Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերում: Այս միջոցառումները նախաձեռնել են նաեւ Մազծ-ն, ՄԱԿ Հտվ-ն եւ ՄԱԿ Պգկ-ն: Միջոցառումներին աջակցում են Օքսֆամի կողմից հիմնադրուած Քաղաքացիական հասարակութեան համագործակցութեան ցանցը, տեղական ու միջազգային կազմակերպութիւններ: Միջոցառումները անցկացւում էին Օքսֆամ GROW համաշխարհային արշաւի «աճեցնենք աւելին, կերակրենք մեր երկիրըէ կարգախօսի ներքոյ, որի նպատակն է նպաստել պարէնամթերքի տեղական արտադրութեան, սպառման, բաշխման եւ կառավարման գործընթացների բարելաւմանը, ինչպէս նաեւ նուազեցնել աղէտների ռիսկերը եւ կանխել կլիմայի փոփոխութեան բացասական ազդեցութիւնը գիւղատնտեսութեան վրայ` որպէս աղքատութեան յաղթահարման կարեւորագոյն գործօն: Օքսֆամ-ի առաքելութիւնն է` Աղքատութեան կրճատում եւ Մարդկային տառապանքի վերացում: Սկսած 1994թ. կազմակերպութիւնը Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ զարգացման տարաբնոյթ ծրագրեր շուրջ 165 հեռաւոր գիւղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարութեան, տասնեակից աւելի տեղական հասարակական կազմակերպութիւնների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանութիւնների հետ: Քաղաքացիական հասարակութեան համագործակցութեան ցանցը այս տարի նշում է իր գործունէութեան 10-ամեայ յոբելեանը: 27 անդամ ակտիւ հասարակական կազմակերպութիւններ ունեցող ցանցը ստեղծուել է աղքատութեան յաղթահարմանը վերաբերող հրատապ խնդիրները ու մարտահրաւէրները վերհանելու եւ լուծումներ տալու նպատակով եւ արդէն տասը տարի է, ինչ յաջողութիւններ է գրանցում տարբեր ոլորտներում: 1992թ. սկսած` Հայաստանում Մակ-ի համակարգը իր գործակալութիւնների, հիմնադրամների եւ ծրագրերի հետ մէկտեղ, ինչպէս նաեւ համագործակցելով քաղաքացիական հասարակութեան եւ մասնաւոր սեկտորի հետ, համապատասխան հիմնական ազգային զարգացման առաջնահերթութիւններին, աջակցում է Հայաստանի կառավարութեանը զարգացմանն ուղղուած ջանքերում` ներկայացնելով ամբողջ աշխարհից ձեռք բերած լաւագոյն փորձն ու գիտելիքները:
  -   Մամլո հաղորդագրություն