Կալանաւորուել է ժամկետային զինծառայող


Կալանաւորուել է ժամկետային զինծառայող

  • 18-10-2011 13:17:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զօրամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Իւրիկ Գեւորգի Ներսիսեանի մահուան փաստի առթիւ յարուցուած քրէական գործով ՀՀ քրէական օրէնսգրքի 359 յօդուածի 1-ին մասով (զինծառայողների փոխյարաբերութիւնների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասութեան յարաբերութիւնների բացակայութեան դէպքում, որն արտայայտուել է անձի պատիւն ու արժանապատուութիւնը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդուել է բռնութիւն գործադրելով) նախատեսուած յանցագործութեան յատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրուել նոյն զօրամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Գրիգորի Մնացականեանին: Առաջադրուած մեղադրանքում Ռ.Մնացականեանը իրեն մեղաւոր է ճանաչել եւ տուել ինքնախոստովանական ցուցմունք: Նոյն օրը միջնորդութիւն է ներկայացուել Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարան Ռ.Մնացականեանի նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու մասին: Սիւնիքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի կողմից միջնորդութիւնը բաւարարուել է եւ վերջինիս նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրուել կալանաւորումը: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայութեան, քրէական գործի նախաքննութիւնը շարունակւում է:
  -   Մամլո հաղորդագրություն