Սերժ Սարգսեան. Հայաստանը հաւատարիմ է Եւրոպայում սովորական զինուած ուժերի պայմանագրի նպատակներին ու ոգուն


Սերժ Սարգսեան. Հայաստանը հաւատարիմ է Եւրոպայում սովորական զինուած ուժերի պայմանագրի նպատակներին ու ոգուն

  • 18-10-2011 18:57:10   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է Սպառազինութիւնների վերահսկման, հաւաստագրման եւ համապատասխանութեան հարցերով ԱՄՆ պէտքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմեօլերին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Եւրոպայում սովորական զինուած ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպէս Եւրոպայում անվտանգութեան եւ կայունութեան հիմնասիւներից մէկը եւ հաւատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն: Հանրապետութեան ղեկավարի խօսքով, մեր երկիրը կը շարունակի լիարժէք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտաւորութիւնները` կարեւորելով Հարաւային Կովկասի տարածաշրջանում սպառազինութիւնների վերահսկման ոլորտում յիշեալ փաստաթղթով սահմանուած պարտաւորութիւնների կատարումը, որի խախտումն արդէն իսկ լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:
  -   Քաղաքական