Ջոզեֆ Ս Բլատէրն կրկին վերընտրուել է Ֆիֆա-ի նախագահ
01-06-2011 22:21:55 | | Սպորտ
Յունիսի 1-ի Ցիւրիխում կայացած ընտրութիւններում Ջոզեֆ Ս Բլատէրն կրկին վերընտրուել է Ֆիֆա-ի նախագահ: Քուէարկութեանը մասնակցած ընկերակցութեան 206 ներկայացուցիչներից 186-ը իրենց ձայները տուել են այդ պաշտօնի միակ յաւակնորդ Բլատերի օգտին:
Յիշեցնենք, որ ընտրութիւնները կայացել են Բլատերի համար գրեթէ սկանդալային իրավիճակում:
Օրես Ֆիֆա-ի Էթիկայի յանձնաժողովի քննարկմանն էր ներկայացուել «Կարիբեան աւազանի երկների ֆուտբոլային միութեան հաւաքին» վերաբերող հարցը
Հաւաքը կայացել էր մայիսի 10-11-ին Տրինիդադ եւ Տոբագոյի Հանրապետութիւնում եւ վերաբերում էր Ֆիֆա-ի նախագահի առաջիկայ ընտրութիւններին: Ֆիֆա-ի նախագահի պաշտօնի համար մինչեւ վերջերս պայքարում էին նաեւ կազմակերպութեան գործկոմի անդամներ Բին Համամը եւ Ջեկ Ուորներըորոնք սակայն, էթիկայի յանձնաժողովի որոշմամբ ժամանակաւորապէս զրկուեցին ֆուտբոլի հետ կապուած որեւէ պաշտօնական գործունէութիւն իրականացնելու իրաւունքից՝ նրանց անունների շուրջ պտտուող կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Ֆիֆա-ի գործկոմի ամերիկացի անդամ Չակ Բլեյզերը յայտարարել էր, որ Բին Համամն ու Ուորները փոքր երկրների բազմաթիւ ներկայացուցիչների մինչեւ 40 հազ. դոլար կանխկիկ գումար են առաջարկել, որպէսզի վերջիններիս պաշտպանեն Բին Համամի թեկնածութիւնը: Էթիկայի յանձնաժողովի կողմից հարցի քննարկումից ընդամէնը մի քանի ժամ առաջ կատարցի գործարար Մոհամեդ բին Համամը յայտարարել է Ֆիֆա-ի նախագահի պաշտօնի համար պայքարելուց հրաժարուելու մասին՝ նշելով, որ իր եւ Բլատերի պայքարը շատ թանկ է նստում Ֆիֆա-ի վրայ: Ֆիֆա-ի Էթիկայի յանձնաժողովը որոշեց հետաքննութիւն չսկսել կազմակերպութեան նախագահ Զեպ Բլատերի նկատմամբ կաշառակերութեան մեղադրանքի հետ կապուած, սակայն կազմակերպութեան գործկոմի երկու անդամներին՝ Համամին եւ Ուորներին ժամանակաւորապէս զրկեց ֆուտբոլի հետ կապուած որեւէ պաշտօնական գործունէութիւն իրականացնելու իրաւունքից: