Խոշոր աւտովթար. Կան զոհեր


Խոշոր աւտովթար. Կան զոհեր

  • 19-10-2011 12:24:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 19-ին`ժամը 00.38-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-վարդենիս աւտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Դեռեւս չպարզուած հանգամանքներում իրար են բախուել «ՈՒազ» մակնիշի 35 ԼՍ 972 պետհամարանիշի, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ՏԼ 232 պետհամարանիշի եւ «ԳԱԶ-24» մակնիշի 67 ԼԼ 042 պետհամարանիշի աւտոմեքենաները.ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի աւտոմեքենայի վարորդ,1979 թ. ծնուած Մ.Օհանեանը եւ ուղեւորներ`1966 թ.ծնուած Կարէն Բադալեանը, 1989 թ. ծնուած Արկադի եւ 1986 թ. ծնուած Արա Թադեւոսեանները տեղում մահացել են, «ՈԻԱԶ» մակնիշի աւտոմեքենայի վարորդ,1985 թուականին ծնուած Մ.Զարոյեանը, ուղեւորներ` 1990 թ. ծնուած Սամուէլ Ենուկեանը, 1985 թ. ծնուած Դաւիթ Գասպարեանը եւ 1984 թ. ծնուած Սարգիս Պօղոսեանը տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներով տեղափոխուել են Մարտունի քաղաքի հիւանդանոց, որտեղ Սարգիս Պօղոսեանը մահացել է: «ԳԱԶ-24» մակնիշի աւտոմեքենայի վարորդ,1988 թ. ծնուած Ոսկան Բադալեանը ստացել է թեթեւ մարմնական վնասուածքներ եւ հրաժարուել շտապօգնութեան բժիշկների օգնութիւնից: Մ.Զարոյեանի առողջական վիճակը գնահատուել է ծանր, իսկ Սամուէլ Ենուկեանինը եւ Դաւիթ Գասպարեանինը` բաւարար:
  -   Մամլո հաղորդագրություն