Դաֆինայ Գերչեւայ. «Մազծ-ն ակնկալում է, որ այս նախաձեռնութիւնն իր ազդեցութիւնը կ'ունենայ տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում»


Դաֆինայ Գերչեւայ. «Մազծ-ն ակնկալում է, որ այս նախաձեռնութիւնն իր ազդեցութիւնը կ'ունենայ տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում»

  • 19-10-2011 14:43:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱՅ) նախկին սոցիալիստական երկրների բնակչութեան մօտ 35 տոկոսն ընդունուած չէ հասարակութեան կողմից` նախկին հարաւսլաւական Մակեդոնիայի Հանրապետութեան բնակչութեան 12 տոկոսից մինչեւ Տաջիկստանի բնակչութեան 72 տոկոսը: Մակ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) սոցիալական ներառման վերաբերեալ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկոյցը` <<Անցումային շրջանից դէպի ներառական հասարակութիւններ>>, դիտարկում է աղքատութեան արատաւոր շրջանն անմիջականօրէն այն մարդկանց տեսանկիւնից, ովքեր ունեն աղքատութեան դառը փորձ: Պարզւում է, որ, աղքատութիւնը սոսկ փողի եւ եկամուտի մասին չէ: <<Զեկոյցը նպատակ ունի նախաձեռնել քննարկումներ տարածաշրջանում եւ նրանից դուրս, այն եւ դիտարկում է այն հիմնախնդիրները, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց հասարակութիւնից բացառելու, եւ փորձում է լուծումներ առաջարկել նրանց հասարակութեան մէջ ներառելու համար: Մեր կարծիքով սա խոստումնալից ճանապարհ է մեր վերջնական նպատակին հասնելու համար` այն է բարելաւել մարդկային զարգացումը սոցիալական ներառման միջոցով>>, - ասաց Հայաստանում Մակ-ի մշտական համակագող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գերչեւան, <<Էրեբունի-պլազայ>> բիզնես կենտրոնում զեկոյցի շնորհանդէսի ժամանակ: Վեց երկրներում (Ղազախստան, Մոլդովայ, Սերբիայ, նախկին հարաւսլաւական Մակեդոնիայի Հանրապետութիւն, Տաջիկստան եւ Ուկրաինայ) հաւաքուած տուեալների համաձայն, Տաջիկստանից բացի բոլոր միւս երկրներում ոչ թէ տնտեսական բացառումը, այլ սոցիալական ծառայութիւններից օգտուելու հնարաւորութիւնն է հանդիսանում հասարակութիւնում մարդկանց չներառելու գլխաւոր պատճառը: Այս երկրներում իրականացուած հետազօտութիւնների արդիւնքները ենթադրում են, որ տարեցները, երեխաները, երիտասարդները, գիւղական շրջանների բնակիչները, գործազուրկներն ու թերի կրթութիւն ունեցողները ներառուած չեն հասարակութեան մէջ: Զեկոյցի առաջարկութիւնների թւում են բարելաւուած միջին մասնագիտական կրթութիւնը եւ աշխատաշուկայի ակտիւ քաղաքականութիւնը, տարեցների համար ծառայութիւնների արմատական բարելաւումը, տարածաշրջանային մակարդակում սոցիալական պաշտպանուածութեան հիմնովին բարեփոխումը, քանզի ներկայիս սոցիալական քաղաքականութիւնը չի նպաստում սոցիալական ներառմանը: Զեկոյցը կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին մշակել սոցիալական ներառմումը խթանող ռազմավարութիւն` հիմնուած սոցիալական բացառման ենթարկուող մարդկանց եւ խմբերի փորձի վրայ: <<Մենք ցանկանում ենք, որպէսզի քաղաքականութիւն մշակողներն իմանան, որ նրանք կարող են օգնել դուրս բերել մարդկանց աղքատութիւնից` բարելաւելով եկամուտի, սոցիալական ծառայութիւնների եւ սոցիալական ցանցերի հասանելիութիւնը>>, - ասաց ՄԱԶԾ Եւրոպայի եւ ԱՊՀ երկրների Բրատիսլաւայի տարածաշրջանային կենտրոնի աղքատութեան նուազեցման հարցերով պատասխանատու Բալաշ Հորուաթը: ՄԱԶԾ <<Հայաստանում երկխօսութեան եւ վստահութեան խթանում>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցաւ նաեւ Հայաստանում սոցիալական միասնութեան վերաբերեալ ուսումնասիրութեան շնորհանդէսը: Հետազօտութիւնն իրականացուել է Մազծ-ի կողմից` Հետազօտական ռեսուրսների կովկասեան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ: Այն սոցիալական միասնութեան վերաբերեալ առաջին համապարփակ ուսումնասիրութիւնն է, որը երբեւէ իրականացուել է ժամանակակից հայաստանեան հասարակութեան մէջ: Համազգային ուսումնասիրութիւնն իրականացուել է 18 տարեկանից բարձր 3,200 մեծահասակների շրջանում: Մազծ-ի նպատակն էր նախաձեռնել սոցիալական միասնութեան կարգավիճակի համապարփակ գնահատում` հիմնուելով քանակական եւ որակական ուսումնասիրութիւնների եւ խորհրդատուութիւնների վրայ: Այլ խօսքերով, հետազօտութիւնն առաջին անգամ պատկերում է սոցիալական միասնութիւնը` հիմնուելով ծանրակշիռ փաստերի եւ վերլուծութեան վրայ: Հետազօտութիւնը բացայայտում է սոցիալական միասնութեան բարելաւման գործնական տարբերակներ եւ առաջարկներ եւ կոչ է անում նոր տեղական եւ ազգային համագործակցութեան: Ուսումնասիրութեան արդիւնքները վկայում են, որ ընտանիքների, հարեւանութեան եւ համայնքների մակարդակում Հայաստանն ունի սոցիալական միասնութեան հսկայական կարողութիւն: Այնուամենայնիւ, այս կարողութիւնը գրեթէ միշտ կիրառւում է լուծելու անհատների եւ ընտանիքների խնդիրները: Համայնքային ենթակառուցուածքների մակարդակում այս կարողութիւնը չի օգտագործւում` տնային տնտեսութիւններից զատ գոյութիւն ունեցող ցանկացած կառոյցի, օրինակ` համայնքային ճանապարհների, դպրոցական խաղահրապարակների, հանրային պուրակների կամ համայնքներին հարող անտառների հանդէպ սեփականութեան զգացումի բացակայութեան պատճառով: Հիմնուելով հետազօտութեան արդիւնքների վրայ` ազգային եւ տեղական մակարդակում քաղաքականութիւն մշակողներին ուղղուած առաջարկը հետեւեալն է. ցանկացած ծրագիր, որը միտուած է բարելաւելու մարդկանց ապրելակերպը իւրաքանչիւր ոլորտում` առողջապահութիւնից մինչեւ շինարարութիւն, պէտք է ներառի համայնքների ընդգրկուածութեանը նպաստող մանրակրկիտ պլանաւորում` ապահովուելու նրանց ներգրաւուածութիւնը գործընթացում եւ ձեւաւորելու ակնկալուող արդիւնքների հանդէպ սեփականութեան զգացողութիւն: Նմանատիպ քաղաքականութեան իրականացումը չի պահանջի լրացուցիչ միջոցներ: Այն հնարաւորութիւն կը տայ օգտագործելու արդէն իսկ առկայ միջոցները, որն ի վերջոյ բազմակի ազդեցութիւն կ'ունենայ համայնքային եւ այլ մակարդակներում: Սոյն ուսումնասիրութեան մէջ կիրառուել է նաեւ սոցիալական բացառման համաթիւը: Այն մի գործիք է, որը մշակուել է Մարդկային զարգացման տարածաշրջանային <<Անցումային շրջանից դէպի ներառական հասարակութիւններ>> զեկոյցի շրջանակներում: Այս համաթիւը հանդիսանում քաղաքականութիւն մշակողների համար սոցիալական բացառման բաղադրիչի ներառման մեխանիզմ տարածքային զարգացման ծրագրերի նախագծման գործընթացում: Ըստ սոցիալական բացառման մարզային ցուցանիշների` Երեւանը գրանցել է ամենացածր ցուցանիշը, մինչդեռ Գեղարքունիքի մարզում գրանցուել է սոցիալական բացառման ամենաբարձր ցուցանիշը: <<Այս հետազօտութիւնն միայն առաջին քայլն է: Մազծ-ն ակնկալում է, որ հետազօտութեան արդիւնքները կը նպաստեն քննարկումների եւ նոր հետազօտութիւնների ծաւալմանը երկրով մէկ: Դրա համար մենք կը տրամադրենք հաւաքագրուած տուեալների բազան ՀՀ կառավարութեանը, Հայաստանում գործող հետազօտական եւ վերլուծական կենտրոններին, ինչպէս նաեւ համալսարաններին: Մազծ-ն ակնկալում է, որ այս նախաձեռնութիւնն իր ազդեցութիւնը կ'ունենայ տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում` նպատակ հետապնդելով ազգային եւ տեղական կառավարման մարմիններին զինելու սոցիալական միասնութեան վերաբերեալ ընդգրկուն ռազմավարութեամբ>>, - եզրափակեց Դաֆինայ Գերչեւան: Մազծ-ն` Մակ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպութիւն է կոչուած աջակցելու փոփոխութիւններին` կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբիւրներին` մարդկանց կեանքը բարելաւելու նպատակով: Մազծ-ն գործում է 177 երկրներում` տուեալ երկրների գլոբալ եւ ազգային զարգացման մարտահրաւէրներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղուած: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապաւինում են Մազծ-ի աշխատակիցների եւ բազմաթիւ գործընկերների աջակցութեանը: Մազծ-ն hաստատուել է Հայաստանում 1993թ. եւ աջակցում է ՀՀ կառավարութեանը մինչ 2015թ. իր զարգացման առաջնահերթ ուղղութիւններին, ինչպէս նաեւ Հազարամեակի զարգացման նպատակներին հասնելուն:
  -   Մամլո հաղորդագրություն