Սերժ Սարգսեան. «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ տարէցտարի փոխգործակցութեան շրջանակներն ընդլայնւում են»


Սերժ Սարգսեան. «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ տարէցտարի փոխգործակցութեան շրջանակներն ընդլայնւում են»

  • 19-10-2011 15:00:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 19 -ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրէնների խորհրդի պատուիրակութեանը: Նախագահը Վզեբ-ի պատուիրակութեան այցը Հայաստան գնահատել է իբրեւ մեր երկրի հետ համագործակցութեան զարգացմանն ուղղուած քայլ եւ բարձր է գնահատել բանկի գործունէութիւնը Հայաստանում: Նշելով, որ վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ համագործակցութիւնը ձեւաւորուել է դեռեւս Հայաստանի անկախացումից ի վեր, եւ տարէցտարի փոխգործակցութեան շրջանակներն ընդլայնւում են, Սերժ Սարգսեանը խրախուսելի է համարել բանկի մասնակցութիւնը Հայաստանի տնտեսութեան համար կարեւոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հաւաստմամբ, այդ արդիւնաւէտ համագործակցութիւնը բերում է նաեւ վստահութեան մեծացման եւ նպաստում մեր երկիր արտաքին ներդրումների հոսքին: Եւրոպական բանկի տնօրէնների խորհրդի անդամները նախ շնորհաւորել են նախագահ Սերժ Սարգսեանին` ՀՀ անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ եւ նշել, որ պատուիրակութիւնը Հայաստան է այցելել` մեր երկրի համար 2012-2015թթ. Վզեբ-ի ռազմավարութեան մշակման նպատակով քննարկելու համագործակցութեան առաջնահերթութիւնները, ծանօթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարութիւնն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելաւման ուղղութեամբ: Նրանք կարեւորել են յատկապէս տեսչական բարեփոխումների, հարկային օրէնսդրութեան բարեփոխման եւ մի շարք այլ ուղղութիւններով իրականացուած աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եւ Վզեբ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը: Հանրապետութեան ղեկավարի հետ Եւրոպական բանկի տնօրէնների խորհրդի անդամները քննարկել են յետագայ համագործակցութեան հնարաւոր ոլորտները:Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն