Իջեւանի քաղաքապետի պաշտօնին յաւակնում է երկու թեկնածու


Իջեւանի քաղաքապետի պաշտօնին յաւակնում է երկու թեկնածու

  • 19-10-2011 23:46:45   |   |  Քաղաքական
Տաւուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետի նոյեմբերի 13-ի ընտրութիւններին մասնակցելու համար գրանցուել է երկու թեկնածու` գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ Վարուժան Ներսիսեանը եւ Իջեւանի աւագանու անդամ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան անդամ Վարդան Ղալումեանը: Ըստ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կայքէջի, քաղաքապետի ընտրութիւններին սահմանուած ժամկէտում առաջադրուել էին հինգ թեկնածուներ, որոնցից երեքը` անկուսակցականներ, Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարէն Օթարեանը եւ Աշոտ Բէգինեանը, «Դաւսեր» ՍՊԸ փոխտնօրէն, հանրապետական Արծրունի Ղալումեանը, ինքնաբացարկ էն յայտնել:
  -   Քաղաքական