Արա Վարդանեան. Միախմբուելով ` 5-10 տարուց կը լուծենք Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
20-10-2011 13:23:24 | Հայաստան | Հասարակութիւն
Նոյեմբերի 24-ին, Հայաստանի ժամանակով ժամը 20.00-8.00, 12 ժամ շարունակ Լոս Անջելեսից կհեռարձակուի «հայաստանէ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպուած թուով 14-րդ հեռուստամարաթոնը: «Ջուր տուր, կեանք պարգեւիր» խորագրով գալիք հեռուստամարաթոնը հնարաւոր կը լինի դիտել աշխարհի ցանկացած անկիւնում: առաջին հեռուստամարաթոնն անցկացուել էր 1996թ.-ին, իսկ հիմնուել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1992թ. Հայաստանի նախագահի հրամանագրով: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն ի պաշտօնէ գլխաւորում է Հայաստանի նախագահը, իսկ խորհրդի կազմում են` ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսները, Հայ Կաթողիկէ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Աւետարանական եկեղեցու ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահը, հհ եւ ԼՂՀ վարչապետները, ՀՀ Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Կենտրոնական բանկի նախագահները, Հայոց երեք աւանդական կուսակցութիւնների` ՀՅԴ, Ռամկավար-ազատական եւ Հնչակեան, հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան, Հայ Օգնութեան միութեան, ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարները, սփիւռքահայ ճանաչուած բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից: «Նոյեան Տապան» լրատուական-վերլուծական կենտրոնի թղթակից Սոնա Մաշուրեանի հետ զրոյցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը հանրագումարի է բերում իրականացուած ծրագրերը, հեռուստամարաթոնների եւ այլ դրամահաւաքների արդիւնքները:
«Նոյեան Տապան». Այս տարի երկրորդ տարին է, որ հեռուստամարաթօնից գոյացած հասոյթն ուղղուելու է Արցախում ջրի խնդիրների լուծմանը: Ին՞չ սպասելիքներ ունէք:
Արա Վարդանեան. այոյ, սա երկրորդ տարին է, որ մենք գումարներ ենք հաւաքագրելու Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման, ինչպէս նաեւ Հայաստանի գիւղերի զարգացման ծրագրերը շարունակելու համար:
Առաջին մարաթօնից յետոյ եւ նոյնիսկ մինչեւ մարաթոնն ակնյայտ էր, որ մէկ մարաթօնից գոյացած միջոցներով ամբողջութեամբ լուծել Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման խնդիրն ուղղակի անհնարին է, քանի որ խօսքը գնում է մօտ 264 բնակավայրի մասին, որտեղ կայ ջրի խնդիր:
Առաջին մարաթօնից յետոյ բաւականին մեծ աշխատանքներ տարուել են, եւ այսօր արդէն մենք կարող ենք նշել, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրը քիչ-քիչ լուծւում է: Սակայն պէտք է նաեւ նշեմ, որ ամբողջութեամբ լուծել խնդիրը «հայաստանէ համահայկական հիմնադրամն ի զօրու չէ, քանի որ խօսքը գնում է 100 մլն դոլարից աւելի գումարի անհրաժեշտութեան մասին:
Բայց պէտք է նշեմ, որ հէնց դրանում է հիմնադրամի եւ ԼՂ կառավարութեան հետ համատեղ ծրագրերի կարեւորութիւնը, մենք զարկ ենք տալիս մի ոլորտի զարգացմանը, իսկ ԼՂ կառավարութիւնն աւելի մեծ եռանդով շարունակում է այդ ոլորտում ներդրումներ իրականացնել: Օրինակը Շուշի քաղաքում մեր իրականացրած ծրագրերն են. երկու տարի առաջ մարաթոնը նուիրուած էր Շուշիի վերակառուցման ծրագրին եւ հէնց մեր ծրագրերի հետ զուգընթաց եւ մեր ծրագրերի աւարտից յետոյ Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը բազմաթիւ ծրագրեր է սկսել:
Այս տարուայ սպասելիքների մասին դժուար է ասել: Յոյս ունենք, որ կը կարողանանք գերազանցել նախորդ տարուայ արդիւնքը` 20 մլն 800 հազար դոլար: Դա, ի հարկէ, շատ լաւ արդիւնք է, պէտք չէ մոռանալ, որ աշխարհում տնտեսական ճգնաժամը նոյնիսկ չի մօտենում անցնելուն, այլ հակառակը, խօսակցութիւններ են գնում տնտեսական ճգնաժամի կրկնուելու մասին: Մենք էլ ունենք մտավախութիւն, որ նոյն Ամերիկայի Միացեալ Նահանգներում տնտեսական իրավիճակը կարող է վատթարանալ մինչեւ հեռուստամարաթոնը, եւ այս պահին գնահատել, թէ ինչ կարող ենք ակնկալել, շատ դժուար է: Մենք համոզուած ենք, որ մարդիկ, որոնք կը մասնակցեն հեռուստամարաթօնին իրենց նուիրատուութիւններով, միանշանակ կ'աւելանան:
«ՆՏ». Հանրագումարի բերելով նախորդ 13 հեռուստամարաթոնների արդիւնքները` կարող է՞ք նշել նուիրատուութիւնների ընդհանուր գումարը:
Ա.Վ. Պէտք է խօսենք 19 տարուայ մասին, որովհետեւ հեռուստամարաթոնները սկսուեցին կազմակերպուել աւելի ուշ, որպէս դրամահաւաքի ձեւ: ընդհանուր գումարը կազմում է մօտ 225 մլն դոլար: Այսօր այդ գումարն այնքան հնչեղ չէ, որքան, օրինակ, 1998 կամ 99 թուականներին. եւ դոլար-դրամ յարաբերակցութիւնն է զգալի փոխուել, եւ արժէքն է փողի շատ աւելի քիչ:
«ՆՏ». «հայաստանէ համահայկական հիմնադրամը պետութեան որդեգրած գաղափարախօսութեանը զուգահեռ օգնութեան ծրագրերից անցում է կատարել զարգացման ծրագրերին:
Ա.Վ. Շատ ճիշտ էք նկատում: Առաջին տարիներին դա «Ճմեռ» ծրագիրն էր, որի շրջանակներում Հայաստանի ազգաբնակչութեանը նաւթ էր բաժանւում տները տաքացնելու համար: Դա մենք բնութագրում ենք որպէս առաջին օգնութեան ծրագիր. խօսքը չէր գնում զարգացման, նոյնիսկ կեանքի մակարդակի բարձրացման մասին, խօսքն ուղղակի գնում էր գոյատեւման ապահովման մասին: Այնուհետեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետութիւններում կեանքի բարելաւման, պայմանների փոփոխման հետ մէկտեղ «հայաստանէ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ փոխեցին մեր ծրագրերի նպատակայնութիւնը` դա Գորիս-ստեփանակերտ մայրուղին է, այնուհետեւ Հիւսիս-հարաւ մայրուղին լեռնային Ղարաբաղում, եւ ի հարկէ, յետոյ ջրամատակարարում, առողջապահութիւն, կրթութիւն, այսինքն` բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում ենք, ուղղուած են ոչ թէ առօրեայ հացի խնդրի լուծմանը, այլ բերում են զարգացման, նպաստում են, որպէսզի գիւղացին մնա գիւղում, մարդիկ չհեռանան Հայաստանից եւ Ղարաբաղից:
«ՆՏ». Նկատւում է արդեօ՞ք տարիների ընթացքում մարաթօնին մասնակցող բարեգործների թուի աճ եւ որտե՞ղ` Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թէ Սփիւռքում:
Ա.Վ. Սա ամենահեշտ հաշուարկն է, քանի որ «Հայաստան» հիմնադրամը եզակի կառոյցներից է, որ իւրաքանչիւր տարի տպագրում է տարեկան հաշուետուութիւն, որում անուն առ անուն ամբողջ աշխարհի մեր նուիրատուները նշւում են: Այդ առումով շատ ուրախ եմ յայտնել, որ իւրաքանչիւր տարի, գրեթէ ստեղծումից ի վեր, մեզ մօտ եղել է նուիրատուների թուի աճ եւ Սփիւռքում, եւ Հայաստանում, սակայն Հայաստանում կտրուկ աճ տեղի է ունեցել վերջին 4 տարիների ընթացքում: Դա ես պայմանաւորում եմ մի քանի հանգամանքով: Դրանք են` Հիմնադրամի աշխատանքները ներկայացնող մամլոյ հաղորդագրութիւնների եւ ամսական հաշուետու ֆիլմերի տարածումը Հայաստանի եւ սփիւռքի Զլմ-ների միջոցով, մամլոյ ասուլիսները, Հիմնադրամի տնօրէնի յաճախակի հանդիպումներն ուսանողների հետ, դրամահաւաք միջոցառումների նոր մեխանիզմների կիրառումը եւ Հիմնադրամի թափանցիկ աշխատաոճը:
Մեզ մօտ, Հայաստանում, ցաւօք սրտի, բարեգործութիւնը դեռ զարգացման փուլում գտնուող գաղափար է, եւ մենք դեռեւս պէտք է շատ սովորենք այլ երկրներից բարեգործութեան գաղափարախօսութեան մշակոյթը, եւ համոզուած եմ, որ հիմնադրամի միջոցով կը զարգանայ այդ գաղափարախօսութիւնը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:
«նտէ. Իսկ ինչպիսի՞ն են նուիրատուների թուի աճի ցուցանիշները Սփիւռքում:
Ա.Վ. ամն Արեւմտեան ափում նուիրատուների մօտ 10 տոկոսի աճ է գրանցուել, նախորդ տարի ունէինք մօտ 9000 նուիրատու, այս տարի` մօտ 10 հազար: Այսինքն` նոյնը կարելի է ասել նաեւ Ֆրանսիայի մասին, այնտեղ խօսքը գնում է կրկին 9-10 հազար նուիրատուների մասին եւ կրկին մօտ 4-5 հազարով աւելացել է: Կան նոր համայնքներ, որտեղ ես համեմատութիւն չեմ կարողանում անել: Դա օրինակ, Յունաստանի հայ համայնքն է, որտեղ ներկայացուցչութիւն բացեցինք նախանցեալ տարի: Սա նոր համայնք է, անցած տարի շատ լաւ մասնակցել է: համայնքը կարողացել է մօտ 50 հազար դոլարի նուիրատուութիւն կատարել: սիրիայի հայ համայնքը, որտեղ կրկին նոր տեղական մարմին ունենք, շատ ակտիւ մասնակցում է: Այս տարի մենք կ'ունենանք նաեւ Իրանում մեր տեղական մարմինը, որը կրկին շատ լուրջ դրամահաւաք է պատրաստում իրականացնել եւ ի հարկէ, Ռուսաստանում, որը մի նոր դաշտ է Հիմնադրամի համար:
Սրանով մենք նախ փորձում ենք հասկանալ, թէ ինչ վիճակում է հայ համայնքը, այսինքն` արդեօք այն պատրաստ է օժանդակել Հայաստանին, եւ ի հարկէ համայնքի ներսում մենք արդէն 2 տարի շարունակ կազմակերպել ենք դրամահաւաք-ճաշկերոյթներ, որոնք սովորաբար իրականացւում են Հայաստանի նախագահի հրաւէրով: Այս տարի ճաշկերոյթը տեղի կ'ունենայ դեկտեմբերին` եթէ նախորդ տարի նոյեմբերին մենք յայտարարեցինք ամբողջ տարուայ դրամահաւաքի արդիւնքը, այս տարի հեռուստամարաթօնին կը յայտարարենք արդիւնքն առանց Ռուսաստանում անցկացուած ճաշկերոյթի դրամահաւաքի հասոյթի: Ամբողջ տարուայ արդիւնքը մենք կը կարողանանք յայտարարել դրամահաւաք-ճաշից յետոյ` դեկտեմբերի վերջին:
«ՆՏ». Լինու՞մ են դէպքեր, երբ հեռուստամարաթօների ընթացքում արուելիք նուիրատուութեան խոստումները չեն կատարւում:
Ա.Վ. Սովորաբար մեր հաւաքագրումը մօտ 98-99 տոկոս է:
«ՆՏ». Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ինչ-որ ազդեցութիւն ունեցաւ՞ հիմնադրամի գործունէութեան վրայ:
Ա.Վ. Մեր բախտն ուղղակի միգուցէ ժպտաց. այդ տարի մենք կարողացանք ապահովել շատ-շատ նոր բարերարների մասնակցութիւն հեռուստամարաթօնին եւ ընդհանուր տարուայ դրամահաւաքին: Եղան մարդիկ, որոնք ճգնաժամի պատճառով տուեցին աւելի պակաս գումար, քան նախորդ տարիներին, սակայն նրանց փոխարէն ի յայտ եկան տասնեակ այլ բարերարներ, որոնք լրացրեցին այդ բացը: ես յուսով եմ, որ մեզ կը յաջողուի հնարաւոր նոր ճգնաժամից կրկին յաղթանակած դուրս գալ, որովհետեւ կրկին խօսքը գնում է մի փոքր ազգի մասին, որը, իմ համոզմամբ, ի զօրու է իր խնդիրներն իր ուժերով լուծել:
«ՆՏ». Ունի արդեօ՞ք Հիմնադրամը մեխանիզմներ ճգնաժամի երկրորդ ալիքին դիմագրաւելու համար:
Ա.Վ. Համահայկական հիմնադրամը` տարբեր երկրներում գտնուող իր բոլոր կառոյցներով, կիրառում է աշխարհում գոյութիւն ունեցող դրամահաւաքի բոլոր ձեւերը: Նոյն sms դրամահաւաքը, որ մենք առաջինը կիրառեցինք Հայաստանում, Հայփոստի միջոցով դրամահաւաքը, նորարարութիւններ են, որ աշխարհի տարբեր երկրներում նոր-նոր են կիրառւում. մենք այդ ամէնում առաջ ենք անցել: Միշտ պէտք է համեմատել այլ բարեգործական կազմակերպութիւնների ցուցանիշների հետ` Հիմնադրամի հեռուստամարաթոններից բացի, Ամն-ում իրականացւում են նաեւ այլ հեռուստամարաթոններ: Օրինակ, հրէաների մարաթոնը, որոնց սփիւռքն աւելի մեծ է ու ազդեցիկ, վերջին մարաթոնում հաւաքագրեց մօտ 5 մլն ԱՄՆ դոլար: Իսկ հեռուստալրագրող Ջերրի Լիւիսի դրամահաւաքը, որին մասնակցում են նաեւ Ամերիկայի գերաստղերը, յաջողեց հաւաքագրել մօտ 40մլն դոլար: Եւ եթէ համեմատում ենք, ապա մենք լաւ ցուցանիշ ունենք:
Բոլորին թւում է, որ եթէ 9 կամ 10 մլն հայ կայ, ապա բոլորը պէտք է մասնակցեն դրամահաւաքին: Բայց կան մարդիկ, ովքեր գումար չեն տալիս տարբեր պատճառներով` կան հայեր, որոնք միայն ազգանունով են հայ: Կան մարդիկ, ովքեր համարում են,եւ մենք էլ նրանց հետ համաձայն ենք, որ իրենք օժանդակում են իրենց ընտանիքներին` ամեն ամիս Հայաստան ապրուստի համար գումար ուղարկելով:
«ՆՏ». Դրամահաւաքին ընդառաջ ի՞նչ կոչ կ'անէիք մարդկանց:
Ա.Վ. Ցաւօք սրտի, մենք` հայերս, թերահաւատ ենք ինքներս մեր նկատմամբ, մենք մեզ չենք հաւատում: Մենք առաջին հերթին պէտք է յաղթահարենք հէնց դա` մենք ինքներս մեզ պէտք է վստահենք:
Աւելին, մեզ մօտ կայ եւս մէկ վատ նախատրամադրուածութիւն` եթէ պետական կառոյց է, ուրեմ` կոռումպացուած է, եթէ հիմնադրամ է, որտեղ փող կայ, ուրեմն կոռումպացուած է: Այսինքն` ցանկացած ոլորտ, որտեղ կայ գումար, մեզ մօտ անուանւում է կոռումպացուած:
Ես կը դիմէի բոլորին` կոչ անելով լինել աւելի ուշադիր, փնովելը, քննադատելը հեշտ է, բայց շատ աւելի հետաքրքիր է գալ, մտնել գրասենեակ, ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանը, մտնել ինտերնետային կայքը, փորձել գտնել այն, ինչը սխալ է: Մենք միայն կ'ուրախանանք, եթէ ասեն, որ այս մի բանը սխալ է: Կ'ուղղենք: Մենք չենք ասում, որ թերացումներ չունենք: Մենք ունենք թերացումներ եւ հէնց դրանք ուղղելու համար է, որ մենք ունենք երկու տեսակի աուդիտ` եւ ֆինանսական, եւ ֆիզիկական: Մեզ ստուգող ընկերութիւններն ասում են, թէ որտեղ կան սխալներ, եւ մինչեւ այդ բոլոր սխալները մենք չենք ուղղում, մեր տարուայ հաշուետուութիւնը չի փակւում:
Կոչս այն է, որ ժողովուրդը փորձի մի քիչ աւելի հաւատալ մեզ, որովհետեւ մեր գործում ամենակարեւորը վստահութիւնն է` եթէ մեզ վստահեն, ապա մենք կը կարողանանք շատ գործեր իրականացնել: «հայաստանէ համահայկական հիմնադրամը չպէտք է դիտարկել որպէս ինչ-որ մէկին պատկանող կառոյց: Սա մի կառոյց է, որը ստեղծուած է բոլոր հայերի համար, այն պատկանում է, ինձ, ձեզ, Հայաստանի ցանկացած քաղաքացուն եւ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին: եւ մենք պէտք է հէնց այսպէս էլ վերաբերուենք այս կազմակերպութեանը, որովհետեւ, ի վերջոյ, եթէ դու ուզում ես քո երկրին որեւէ բանով օժանդակել եւ հասկանում ես, որ քո տուած 100 դրամը դժուար թէ ինչ-որ բան փոխի, հէնց դրա համար է ստեղծուած Հիմնադրամը, որ 1000-աւոր մարդկանց տուած 100-դրամները գլուխ գլխի դնելով կարողանայ մի մեծ դպրոց կառուցել կամ ջուր անցկացնել: Մէկ օր Հիմնադրամը նաեւ ձեր բակ է գալու, ձեր պուրակն է վերակառուցելու, ձեր շէնքի տանիքն է կառուցելու, ձեր մտերիմի գիւղն է վերակառուցելու: Ուղղակի պէտք է վերաբերուել Հիմնադրամին որպէս քո սեփականութեանը եւ հասկանալ, որ դու ոչ թէ փող ես նուիրում ուրիշին, այլ դու ինքդ քեզ ես օգնում, որովհետեւ ի վերջոյ այս փողը գնում է հէնց մեր կեանքի բարելաւմանը:
չկայ մարդ, որ հաճոյք չստանայ ուրիշին օգնելուց, հանրայայտ է, որ ուրիշին օգնելով այդ պահին մարդն իրեն զգում է ամէնից զօրեղը: Պէտք է հասկանալ նաեւ, որ ում օգնում ես, նա էլ է իրեն լաւ զգում: Եթէ բոլորս այս մտածելակերպով շարժուենք, համոզուած եմ, շատ արագ` շուրջ 5-10 տարուց, կը կարողանանք մեր երկու պետութիւնների առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել: պէտք է միախմբուել եւ միմեանց քիչ կասկածել: