Կրթութեան ոլորտում ՀՀ կառավարութեան հակակոռուպցիոն ծրագիրը որոշակի դրական արդիւնքներ տուել է


Կրթութեան ոլորտում ՀՀ կառավարութեան հակակոռուպցիոն ծրագիրը որոշակի դրական արդիւնքներ տուել է

  • 20-10-2011 14:07:51   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ կառավարութեան պատուերով «այ-փի-էս-սիէ քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատուութիւնների ինստիտուտը իրականացրել է «հհ իշխանութիւնների գործունէութեան գնահատականները, տեսանելիութիւնը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգացման ռազմավարական առաջարկներըէ սոցիոլոգիական հետազօտութիւնը: Ուսումնասիրութեան մէջ կառավարութեան գործունէութիւնը գնահատուել է ըստ ոլորտների: Հարցուածների ընդամէնը 1,8 տոկոսն է Հայաստանի առջեւ կանգնած կարեւոր հիմնախնդիր դիտարկել կրթութեան խնդիրները: Կառավարութեան գործունէութիւնը կրթութեան ոլորտում հարցուածների 34,3 տոկոսը գնահատել է դրական, 34,9 տոկոսը` միջին, 30,8 տոկոսը` բացասական: հարցման արդիւնքներով 2011 թուականի յունիս –սեպտեմբեր ամիսներին հանրային վերաբերմունքը կրթութեան եւ գիտութեան ոլորտի նկատմամբ մօտ 12 տոկոսով դրական աճի դինամիկա է ցուցաբերել: Ըստ ոլորտների հանրային տեղեկացուածութեան ամենաբարձր ցուցանիշը , համաձայն հարցումների, կրթութեան համակարգում է, որը յունիսին կազմել է 44,3 տոկոս, իսկ սեպտեմբերին այդ ցուցանիշը աճել է հասնելով մօտ 48 տոկոսի: Հարցուածները նշել են, որ իրենք տեղեակ են կրթութեան համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կրթական բարեփոխումներին, նոր դասագրքերին եւ ծրագրերին: Յատուկ անդրադարձ է կատարուել պետական մարմիններում կոռուպցիայի, կաշառակերութեան եւ օրէնքների խախտումների խնդրին: Դատելով հարցումների արդիւնքներից` կրթութեան ոլորտում կառավարութեան հակակոռուպցիոն ծրագիրը որոշակի դրական արդիւնքներ տուել է, սակայն սկսուած գործընթացը պէտք է շարունակելի լինի: Այսպէս`դպրոցների հետ առնչութիւն ունեցած քաղաքացիներից 37,7 տոկոսի կարծիքով կոռուպցիայի մակարդակը նուազել է, մնացել է նոյնը 26,5 տոկոսի կարծիքով, աճել է 14,5 տոկոսի կարծիքով, իսկ 21,3 տոկոսն էլ համոզուած է, որ դպրոցներում կոռուպցիայ չկայ: Բուհերի հետ առնչութիւն ունեցած քաղաքացիները նշել են` կոռուպցիայի մակարդակը նուազել է` 29,9 տոկոս, մնացել է նոյնը` 35,8 տոկոս, աճել է` 23,8 տոկոս, կոռուպցիայ չկայ` 10,4 տոկոս: 2011 թուականի սեպտեմբերի դրութեամբ վերջին մէկ տարուայ ընթացքում հարցուածներից 39,5 տոկոսի կարծիքով դպրոցներում կաշառակերութիւնը նուազել է, կաշառակերութիւն չկայ կարծում են 15,6 տոկոսը, մնացել է նոյնը` 28,6 տոկոս, աճել է ` 19,4 տոկոս: Նոյն ժամանակահատուածում բուհերում, կաշառակերութիւնը նուազել է 26,6 տոկոսի կարծիքով, մնացել է նոյնը` 36,5 տոկոս, աճել է 32 տոկոս, կաշառակերութիւն չկայ` 4,8 տոկոս: Որքա՞ն յաճախ են խախտւում օրէնքները դպրոցներում եւ բուհերում: Հարցուածներից 47,3 տոկոսի կարծիքով դպրոցներում օրէնքների խախտումներ գրեթէ չեն լինում, 24,2 տոկոսի գնահատմամբ երբեմն լինում են, 28,5 տոկոսի կարծիքով դրանք յաճախակի բնոյթ են կրում, մօտ 19,4 տոկոսն էլ դժուարացել է պատասխանել: Նոյն ցուցանիշը բուհերի դէպքում հետեւեալ պատկերն ունի` 30,5 տոկոսը կարծում է, որ օրէնքները գրեթէ չեն խախտւում, 24,5 տոկսի կարծիքով երբեմն խախտւում են, 45,1 տոկոսի գնահատմամբ յաճախ են խախտւում, 32,6 տոկոսը դժուարացել է պատասխանել: Ի դէպ դպրոցների հետ առնչուած քաղաքացիների աւելի քան 50 տոկոսն համոզուած է, որ օրէնքների խախտումներ չկան, մօտ 24 տոկոսը նշել է, որ երբեմն խախտւում են, 25 տոկոսն էլ նշել է, որ յաճախ են խախտւում:
  -   Հասարակութիւն