Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկուայի Հոգեւոր Ակադեմիայի ռեկտորին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկուայի Հոգեւոր Ակադեմիայի ռեկտորին

  • 20-10-2011 13:46:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Համաշխարհային բանկի հոկտեմբերի 20-ին հրապարակած «գործարարութեամբ զբաղուելը 2012. գործարարութիւնն աւելի թափանցիկ աշխարհումէ զեկոյցի տուեալներով, 2010 թուականի յունիսից մինչեւ 2011 թուականի մայիսն ընկած ժամանակահատուածում Հայաստանն իրականացրել է կանոնակարգման եւ ինստիտուցիոնալ դաշտի հինգ բարեփոխում` ամենաշատը տարածաշրջանում եւ աշխարհում: Հայաստանը բարելաւել է իր վարկանիշը 6 կէտով` զբաղեցնելով 55-րդ տեղը: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան մամլոյ հաղորդագրութեան, հայաստանն էականօրէն բարելաւել է իր դիրքը հետեւեալ հինգ ոլորտում` ընկերութեան հիմնում, շինարարական թոյլտւությունների ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ձեռնարկութեան փակում (լուծարում): ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` Ղազախստանից յետոյ: Ըստ Doing Business 2012 զեկոյցի` ամենաշատ բարեփոխումներ իրականացրել է Հայաստանը հոկտեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկուայի հոգեւոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկուայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եւգենիին: Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր բարեմաղթանքներն ու օրհնութիւնը բերելով սրբազանին` ընդգծեց, որ քոյր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելութիւնները յարմար առիթ են աւելի մօտիկից ծանօթանալու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն եւ մեր հաւատաւոր ժողովրդին, դարերի հոլովոյթում նրա կերտած ազգային-հոգեւոր արժէքներին: Զրոյցի ընթացքում կարեւորուեցին երկու Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ եւ եղբայրական յարաբերութիւնները, մասնաւորապէս հոգեւոր-կրթական հաստատութիւնների միջեւ ձեւաւորուած համագործակցութիւնը: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Սանկտ-պետերբուրգի հոգեւոր ակադեմիայի միջեւ ստորագրուած համագործակցութեան յուշագրին: Նորին Սրբութիւնն անդրադարձաւ նաեւ Հայոց Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մէկին` հոգեւորականների պատրաստութեանը: Տեղեկացնելով, որ իր գահակալութեան տարիներին շուրջ երեք հարիւր եկեղեցականներ են ձեռնադրուել եւ ծառայութեան կոչուել Հայ Եկեղեցու անդաստանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում` յոյս յայտնելով, որ Հայստանում գործող երեք կրթական հաստատութիւնները` Գեւորգեան հոգեւոր ճեմարանը, Սեւանի Վազգէնեան դպրանոցը եւ Հառիճավանքի ընծայարանը, ինչպէս նաեւ բարձրագոյն կրթութեամբ երիտասարդների համար բացուած քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը: Ըստ մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատուական Համակարգի մամլոյ հաղորդագրութեան, իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եւգենին երախտագիտութիւն յայտնեց Նորին Սրբութեանը ընդունելութեան համար` նշելով նաեւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրութեան մասին: Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի պատասխանատու Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյեանը եւ Մոսկուայի հոգեւոր ակադեմիայի շրջանաւարտ, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայեանը:
  -   Մամլո հաղորդագրություն