«Զեյթուն» թիմը կը մասնակցի «Պատանի սամբիստ-2011»-ի եզրափակիչ մրցաշարին
24-10-2011 16:13:58 | Հայաստան | Սպորտ
Պատանի սամբիստ-2011
Հոկտեմբերի 28-31-ին Մոսկուայում տեղի կ'ունենայ «Պատանի սամբիստ-2011» միջազգային ակումբային առաջնութեան եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանից կը մասնակցի «Զեյթուն»մարզական ակումբի թիմը: Մոսկովեան եզրափակչին «Զեյթունից» բացի մասնակցելու է եւս 30 թիմ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից, Բուլղարիայից:
Յիշեցնենք, որ մրցաշարի հայաստանեան փուլը տեղի ունեցաւ յուլիսի 16-17-ին Երեւանի «Դինամօ» մարզապալատում, մասնակցութեամբ 10 թիմերի` ՀՀ տարբեր մարզերից եւ Լղհ-ից եւ հէնց «Զեյթուն» թիմը գրաւեց առաջին տեղն ու եզրափակչին մասնակցելու իրաւունքը:
Մոսկուա կը մեկնեն նաեւ «Զեյթուն» ակումբի նախագահ Դաւիթ Խիթարեանը, մրցավար Էդուարդ Ասլանեանը: Պատուիրակութիւնը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը:
Ինչպէս հայաստանեան մրցաշարի անցկացումը, այնպէս էլ` Մոսկուա ուղեւորուելու բոլոր ծախսերը կատարուել են «յունիբանկիէ հովանաւորութեամբ: