«Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին կը կազմակերպուի ուսանողների այցելութիւն Վայքի զօրամաս


«Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին կը կազմակերպուի ուսանողների այցելութիւն Վայքի զօրամաս

  • 24-10-2011 16:17:24   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միաւորում»հասարակական կազմակերպութիւնը հոկտեմբերի 25-ին «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» ծրագրի շրջանակներում կազմակերպում են մօտ 30 ուսանողների այցելութիւն Վայքի զօրամաս, որտեղ նրանք կը ծանօթանան բանակային առօրեային, կը դիտեն «Տիգրան Մեծին» նուիրուած ֆիլմ, ինչպէս նաեւ հանդէս կը գան ռազմահայրենասիրական երգերի կատարումներով: Երիտասարդները կը լինեն նաեւ հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ էլ տեղի կ'ունենայ 10 ժամկետային զինծառայողների եւ 10 սպաների պարգեւատրման արարողութիւնը: (Մեկնումը` հոկտեմբերի 25-ին` ժամը 9.00, ԵՊՀ կենտրոնական մասնաշէնքի դիմացից): Երիտասարդների այցելութիւնների կազմակերպումը զօրամասեր նպատակ ունի ամրապնդել բանակ-հասարակութիւն կապը, ինչպէս նաեւ երիտասարդութեան շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին: Հայոց ազգային բանակը եւ հայ զինուորը կանգնած են եղել հայոց պետականութեան վերականգնման եւ արցախեան պատերազմում տարած յաղթանակի ակունքներում, ուստի հասարակութիւնը մշտապէս պէտք է արժեւորի եւ ուշադրութեան առանցքում պահի մեր անկախութեան այդ հիմնասիւները:
  -   Հասարակութիւն