Ստամբուլում Թալեաթ Փաշայի անունով են կոչում հայկական վարժարանը
24-10-2011 16:37:12 | | Ականատեսի աչքերով
Ռամկավար Մամուլ
Հոկտեմբեր 24
Վարչապետ Էրդողանի իսլամամէտ ,Արդարութիւն եւ Բարգաւաճումե կուսակցութիւնը
Թուրքիայում իշխանութեան է եկել դեռեւս 2002 թ.-ին, եւ առ այսօր շարունակում է
միանձնեայ իշխել: Անցած տարիներին այս կուսակցութեան կազմած
կառավարութիւնները, որ յաջորդաբար գլխաւորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձեռնամուխ
են եղել երկրում կառուցուածքային փոփոխութիւնների իրականացմանը:
Դրանցից թերեւս պէտք է առանձնացնել երկրի քաղաքական կեանքում բանակի
աւանդական դերի նուազեցումը, խօսքի ազատութեան հետ էթնիկ եւ կրօնական
խմբաւորումների իրաւունքների ընդարձակումը, որոնց շրջանակներում ի յայտ են եկել
բազմաթիւ հրապարակումներ Հայոց ցեղասպանութեան մասին, ճանաչուել է քրդերի
գոյութեան եւ քրդական հարցի առկայութեան փաստը երկրում: Աւելին՝ Դերսիմի
ապստամբութեան հետ կապուած իրադարձութիւնները բնութագրուել են որպէս ,Դերսիմի
կոտորածներե:
Յատկապէս 2005 թ.-ին Եւրոմիութեան հետ անդամակցութեան բանակցութիւնների
սկզբնաւորումից յետոյ նկատելի դարձած այս երեւոյթները աննախադէպ են ինչպէս
թուրքական իրականութեան, այնպէս էլ Թուրքիայի պատմութեան մէջ: Աննախադէպ են
նաեւ երկրի հայ, յոյն, հրեայ փոքրամասնութիւններից առգրաւուած համայնքային
կալուածքները սեփականատէրերին վերադարձնելու վարչապետ Էրդողանի
կառավարութեան Օգոստոսի վերջին արձակած օրէնքի ոյժ ունեցող հրամանագիրը:
Այլ կերպ, իսլամամէտ ,Արդարութիւն եւ Բարգաւաճումե կուսակցութեան
իշխանութիւններն ու վարչապետ Էրդողանի կառավարութիւնը երկրում
կառուցուածքային փոփոխութիւններ իրականացնելիս, պատճառներից անկախ, բարեհաճ
են եղել Թուրքիայի ազգային փոքրամասնութիւնների, էթնիկ եւ կրօնական
խմբաւորումների հանդէպ, սակայն նախորդների համեմատ միայն: Այդ իսկ պատճառով էլ,
Էրդողանի կառավարութեան բոլոր ձեռնարկումները, որոնք էութեամբ դրական են, կիսատ
են մնում, իսկ նախաձեռնութիւններն ընթացքից ձախողւում են:
Այդ պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ ազգային
փոքրամասնութիւնների, էթնիկ եւ կրօնական խմբաւորումների հետ կապուած խնդիրները
ոչ թէ լուծում են գտնում, այլ ձգձգւում են: Դա յատկապէս նկատելի է թուրքահայերի
պարագայում, քանի որ նրանք տասնեակ տարիներ Թուրքիայում դիտարկուել են որպէս
ազգային անվտանգութեան սպառնալիք, թուրքական պետութեան ,հայկական
դաւադրութեանե որոնումները հայերի նկատմամբ թշնամանք է սերմանել
հասարակութեան մէջ եւ պետական չդադարող հալածանքների հետեւանքով
հայատեացութիւնը դարձել է թուրքական իրականութեան առանձնայատկութիւնը:
Ինչպէս երեւում է, թուրք հասարակութեան մէջ հայերի նկատմամբ թշնամանքի, իսկ
թուրքական իրականութեան մէջ հայատեացութեան արմատաւորման պատճառը դարձած
հալածանքները, չնայած երկրում իրականացուող կառուցուածքային փոփոխութիւններին,
պահպանւում են Թուրքիայում, պարզապէս դրանց ձեւերն են փոխւում: Սա նշանակում է,
որ հալածանքների հիմքում ընկած է պետական քաղաքականութիւնը, այլ ոչ թէ՝
կառավարական: Ի դէպ, պետականը՝ որպէս քաղաքականութիւն, ի տարբերութիւն
կառավարականի, լինում է կայուն, իրականացւում է հետեւողականօրէն եւ չի կրում
իշխանափոխութեան հնարաւոր ազդեցութիւնը:
Ինչո՞վ է պայմանաւորուած հայերի հանդէպ թշնամանքն ու հայատեացութիւնը, որո՞նք են
դրանց դրսեւորումները Թուրքիայում: Այս հարցին, ,Էվրենսէլե թերթի Հոկտեմբերի 5-ի
համարում, պատասխանում է Մեհմեդ Աքգիւլը, հակիրճ, բայց բովանդակալից յօդուածով:
Նա գրում է, որ Շիշլիի հայկական վարժարանի մուտքին փակցուած ,Երանի նրան, ով
իրեն թուրք է անուանումե մակագրութեամբ ցուցատախտակը հալածական
քաղաքականութեան դրսեւորում է, ինչպէս նաեւ հայ աշակերտներին ճնշելու յաւելեալ
լծակ: Ուսուցիչներն ու իրաւաբանները, ըստ հեղինակի, դատապարտելով այս երեւոյթը,
դա պայմանաւորել են երկրում առկայ ռասիզմի եւ խտրականութեան դսեւորումներով:
Կրթական համակարգի աշխատողների միության նախագահ Ունսալ Եըլդըզը,
պատասխանելով յօդուածագրի հարցին, նշել է, որ երկրում ռասիզմը եւ խտրականութիւնը
թուրքական կրթական համակարգն է խրախուսում, ,Մէկ լեզու, մէկ ազգ եւ մէկ հայրենիքե կարգախօսով այս համակարգը
բացայայտ միջամտում է աշակերտների ազգային ինքնագիտակցութեանը:
Յօդուածագիրը ցուցատախտակի առնչութեամբ դիմել է նաեւ փաստաբան Էրդալ Դողանին: Ահա թէ ինչ է ասել. «Դա այս
հողերում 150 տարուայ վաղեմութիւն ունեցող ռասիզմի եւ խտրականութեան հետեւանքն է: Երկրում առ այսօր
շարունակում են Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչների, հայկական կոտորածների մասնակիցների
անուններով կոչել հայկական վարժարաններն ու հայերով Դահճապետ Մեհմէտ բնակեցված փողոցները: Օրինակ, հայկական մի վարժարանի Թալեաթ փաշա տալիս են Թալեաթ փաշայի անունը, իսկ հայերով բնակեցուած թաղի պողոտան կոչում են «Էրգենեքոն»: Ցաւօք, «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուսակցութեան իշխանութիւնը
ռասիստական այս մօտեցումն ու խտրականութիւնը վերացնելու ուղղութեամբ ոչինչ չարեց»:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ