ՎՏԲ-հայաստան Բանկը յայտարարել է նոր ակցիայ ԱՄՆ դոլլարով աւանդների համար


ՎՏԲ-հայաստան Բանկը յայտարարել է նոր ակցիայ ԱՄՆ դոլլարով աւանդների համար

  • 25-10-2011 13:36:07   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՎԲՏ-Հայաստան Բանկը յայտարարել է նոր ակցիայ «Հեռանկար+» ԱՄՆ դոլլարով աւանդատեսակի համար: Ակցիան կը գործի հոկտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը: Ակցիայի շրջանակներում ԱՄՆ դոլլարով աւանդն ընդունուելու է բարձրացուած տարեկան տոկոսադրոյքով` մինչեւ 7.5% տարեկան տոկոսադրոյքով, իսկ տոկոսները կը վճարուեն աւանդի ձեւակերպման իսկ պահին: Ակցիայի շրջանակներում Բանկը յաճախորդներին նաեւ առաջարկում է Visa պլաստիկ քարտ աւանդի գումարի 90% չափի վարկային սահմանաչափով: «Հեռանկար+» աւանդն աւանդատուներին հնարաւորութիւն է տալիս կարճ ժամանակահատուածում ստանալ նշանակալի տոկոսային եկամուտ:
  -   Տնտեսութիւն