Փարաջանովին, Կ'ուստուրիցային եւ Տարկովսկուն նուիրուած գրքի շնորհանդէսը Բուխարեստում


Փարաջանովին, Կ'ուստուրիցային եւ Տարկովսկուն նուիրուած գրքի շնորհանդէսը Բուխարեստում

  • 25-10-2011 17:28:57   |   |  Մշակոյթ
Հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մէկում ներկայացուեց կինոքննադատ եւ բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «դրախտի աստիճանները կինոյում. Կ'ուստուրիցայ, Տարկովսկի եւ Փարաջանովէ գիրքը (Elena Dulgheru, Scara Raiului in cinema. Kusturica, Tarkovski, Paradjanov), ինչպէս նաեւ բանաստեղծութիւնների վերջին ժողովածուն: Միջոցառմանը ներկայ էին կինո- եւ գրաքննադատներ, կինոգործիչներ, արուեստագէտներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպէս նաեւ Բուխարեստի հայ եւ ռուս համայնքների ներկայացուցիչներ: Հեղինակին ուղղուած շնորհաւորական խօսքերով եւ 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրայ խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացեց Հայաստանի դեսպան Համլէտ Գասպարեանը, որին հետեւեց Վրաստանի գործերի ժամանակաւոր հաւատարմատար տիկին Պալիանիի խօսքը: Միջոցառմանը ելոյթ ունեցան նաեւ յայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆէսոր Մանուէլայ Չեռնատը (Manuela Cernat) եւ բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն (Liliana Ursu), որոնք հեղինակել էին Դուլգերուի զոյգ գործերի նախաբանները:
  -   Մշակոյթ