Հոկտեմբերի 22-26-ին Երեւանում անցկացուեց Մանկապատանեկան ֆիլմերի եօթերորդ միջազգային փառատօնը
26-10-2011 18:50:54 | Հայաստան | Մշակոյթ
Հոկտեմբերի 22-26-ին Երեւանում անցկացուեց Մանկապատանեկան ֆիլմերի եօթերորդ միջազգային փառատօնը: «ռոլան Բիկովէ հիմնադրամի նախաձեռնած փառատօնի կազմակերպմանն աջակցել էն ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը, ինչպէս նաեւ մասնաւոր ընկերութիւններ, տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ:
Փառատօնի ընթացքում ներկայացուեցին 98 ֆիլմեր 35 երկրներից: Փառատօնը հիւրընկալեց 15 երկրներից ժամանած աւելի քան 35 մասնակիցների: Երեւանում փառատօնի աւարտին յաջորդելիք քառասուն օրերի ընթացքում ֆիլմերի ցուցադրութիւնները կշարունակուէն Հայաստանի մարզերում:
Փառատօնի շրջանակներում, «Ռոլան Բիկովէ հիմնադրամը եւ Թուրքիայում հիմնադրամի գործընկեր Անադոլու Քուլթուրը համատեղ աջակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի մի շարք կինոմատոգրաֆիստների եւ անիմատորների միջեւ փորձի փոխանակմանը եւ միջսահմանային ծրագրերի ստեղծմանը: Թուրքիան ներկայացնող ժիւրիի երեք անդամների հետ մէկտեղ փառատօնը հիւրընկալեց Հայաստանից, Թուրքիայից եւ Վրաստանից ընտրուած երեքական պատանիների` անիմացիայի ստեղծման տեխնիկային եւ մշակոյթին նուիրուած սեմինարի շրջանակներում: Սեմինարի արդիւնքում ստեղծուեց կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան տեղի ունեցաւ փառատօնի փակման արարողութեան ընթացքում «Մոսկուա» կինոթատրոնում:
Մանկապատանեկան ֆիլմերի եօթերորդ միջազգային փառատօնին Թուրքիայից հրաւիրուած ժիւրիի անդամների եւ պատանիների մասնակցութեանն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսաւորմամբ իրականացուող «Աջակցութիւն Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը` խթանելով քաղաքացիական հասարակութեան համագործակցութիւնը, հիմնելով գործարարների եւ պրոֆէսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցութեան օրինակները, ինչպէս նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւաւորմանը եւ խորացմանը, տարածաշրջանում խաղաղութեան եւ տնտեսական ինտէգրման հասնելու նպատակով: