Հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կ'անցկացուի «ՏՀՏ լիդէրների հանդիպում» ֆորում` նուիրուած Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին


Հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կ'անցկացուի «ՏՀՏ լիդէրների հանդիպում» ֆորում` նուիրուած Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին

  • 27-10-2011 12:12:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը /ԻՏՁՄ/ շարունակում է իր ջանքերը` խթանելու տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում: Այդ իսկ նպատակով հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կ'անցկացուի «ՏՀՏ լիդէրների հանդիպումէ ֆորում` նուիրուած Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Միջոցառման աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնը եւ ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարութիւնը: Ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում կրթութեան եւ աշխատուժի զարգացման խնդիրները, ԼՂՀ Տեխնոլոգիական ձեռներէցութեան ենթակառուցուածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները ԼՂՀ արդիւնաբերութեան համար, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները եւ այլն: Միջոցառման բացումը կ'իրականացնի ԼՂՀ Նախագահ Բակոյ Սահակեանը: Ֆորումին կը մասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանեան ընկերութիւնների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպութիւնների շուրջ 60 ներկայացուցիչներ: « Լիդէրների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացուեց 2010 թուականի հոկտեմբերի 9-10-ը: Այն նուիրուած էր Հայաստանում եւ Արցախում Տեխնոլոգիական Ձեռներէցութեան Զարգացման խնդիրներին: «Հիմնուելով նախորդ հանդիպման արդիւնքում մէկ տարուայ ընթացքում կատարուած աշխատանքների եւ ունեցած ձեռքբերումների վրայ, մասնաւորապէս` Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարութեան մեկնարկը, «Ինստիգեյթ», «Լայմ Տեխ», «Յունիքոմփ»ընկերութիւնների, Նորք Տեղեկատվաւերլուծական կենտրոնի կողմից Արցախում մասնաճիւղերի հիմնումը, որոշուեց քննարկել ԼՂՀ տեխնոլոգիական յետագայ զարգացման խնդիրները եւ նպաստել տեխնոլոգիական առաջընթացին»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարօն Վարդանեանը: «ՏՀՏ լիդէրների հանդիպում»-ֆորումը կազմակերպւում է 2007թ.-ից եւ նպատակ ունի մէկ վայրում հաւաքել մասնաւոր եւ պետական հատուածների ներկայացուցիչներին եւ ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչուող առաջնային խնդիրները: Կից ներկայացւում է նաեւ «ինստիգեյթ»ընկերութեան գործունէութիւնն Արցախում: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան Մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնես ասոցիացիայ: Իտձմ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամ ընկերութիւնների թիւն արագօրէն աճում է: 2011թ. հոկտեմբերի 1-ի դրութեամբ նրանց թիւը հասել է 61-ի: Միութեան անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ են, որոնք, մասնաւորապէս ներգրաւուած են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրօնային առեւտրի, հետազօտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրաւում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Յաւելեալ Տեղեկութիւնների համար` Ռուզան Ապրեսեան ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org
  -   Մամլո հաղորդագրություն