Կնքուեց թուով երկրորդ վարկային պայմանագիրը


Կնքուեց թուով երկրորդ վարկային պայմանագիրը

  • 27-10-2011 12:37:09   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Հայէկոնոմբանկ»ԲԲԸ եւ Սեւծովեան Առեւտրի եւ Զարգացման Բանկի միջեւ կնքուեց 5 մլն. ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկէտով թուով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրաւուած միջոցները ուղղուելու են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Սոյն նախագծի իրականացումը «Հայէկոնոմբանկ»ԲԲԸ նկատմամբ իր գործընկերների ունեցած խորը վստահութեան խօսուն վկայութիւնն է: Այս գործարքով «Հայէկոնոմբանկ»Բբը-ն եւս մէկ անգամ ապացուցում է, որ հաւատարիմ է Հայաստանի Հանրապետութիւնում փոքր եւ միջին բիզնեսի յետագայ զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականութեանը: «Հայէկոնոմբանկ» Բբը-ն հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման եւ միջոցների ներգրաւման նոր շուկաների իւրացման ոլորտներում: «Հայէկոնոմբանկ» Բբը-ն Սեւծովեան Առեւտրի եւ Զարգացման Բանկի հետ համագործակցում է սկսած 2008թ.-ից եւ շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցութեան շրջանակները: 2011թ.-ի հոկտեմբերի 26-ի դրութեամբ «հայէկոնոմբանկէ ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.1 մլրդ դրամը, ընդհանուր ակտիւները կազմում են 62.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 29.2 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց աւանդները` 10.2 մլրդ դրամ: Բանկի գործող տեղական եւ միջազգային քարտերի քանակը կազմում է մօտ 140,000 հատ: Բանկն ունի 38 մասնաճիւղ Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում:
  -   Տնտեսութիւն