Օրինագծերի փաթեթը նպաստելու է հարկային եկամուտների աւելացմանը


Օրինագծերի փաթեթը նպաստելու է հարկային եկամուտների աւելացմանը

  • 27-10-2011 17:35:31   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ կառավարութեան հոկտեմբերի 27-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաւանութիւն է տրուել ՀՀ 2012 թ. պետբիւջէի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների վերաբերեալ հարկային եւ յարակից օրէնքների նախագծերի փաթեթին, որն ուղղուած է հարկային եկամուտների աւելացմանը, գործարար միջավայրի բարելաւմանը եւ ստուերային տնտեսութեան դէմ պայքարին: Տիգրան Սարգսեանի դիտարկմամբ, մասնաւորապէս, մաքսային օրէնսդրութեան առաջարկուող փոփոխութիւնների վերաբերեալ անհրաժեշտ է Եւրոմիութեան փորձագէտների եզրակացութիւնը, քանի որ դրանք պէտք է համապատասխանէն եւրոպական չափանիշներին: Բացի այդ, պէտք է հաշուի առնուէն Ազգային Ժողովի կոալիցիոն գործընկերների առաջարկութիւններն ու դիտողութիւնները, այնուհետեւ քննարկման արդիւնքներն ամփոփուէն ՀՀ նախագահի մօտ հրաւիրուելիք խորհրդակցութիւնում:
  -   Տնտեսութիւն