Կը պարզեցուի տրանսպորտային միջոցի սեփականութեան իրաւունքի պետական գրանցման գործընթացը


Կը պարզեցուի տրանսպորտային միջոցի սեփականութեան իրաւունքի պետական գրանցման գործընթացը

  • 27-10-2011 17:32:09   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Տրանսպորտային միջոցների պետական հաշուառման եւ դրանց սեփականութեան իրաւունքի պետական գրանցման գործընթացը պարզեցնելու, քաղաքացիներին (իրաւաբանական անձանց) աւելորդ պարտականութիւններով չծանրաբեռնելու նպատակով հոկտեմբերի 27-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ կառավարութիւնը փոփոխութիւններ է կատարել նախկինում ընդունած իր երկու որոշումներում եւ վերացրել նշուած գործընթացներն իրականացնելիս տեխնիկական զննութեան եւ աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատուութեան պարտադիր ապահովագրութեան գործող կտրօններ ներկայացնելու պահանջը: Գործադիրը փոփոխութիւններ եւ լրացումներ է կատարել նաեւ իր նախկին որոշումներից մէկում, ինչը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունուած «Գոյքի նկատմամբ իրաւունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու օրէնքից, որի համաձայն փոփոխուելու էն ՀՀ ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի կանոնադրութիւնը եւ աշխատակազմի կառուցուածքը: Մասնաւորապէս, կոմիտէի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներն այլեւս չէն ունենալու ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Այսպիսով, կ'ադաստրի ոլորտում սկսուել է համակարգային բարեփոխում, որի նպատակն է գործառոյթների իրականացման վարչարարութեան բարելաւումը: ՀՀ տարածքում շահագործուող շահումով խաղային էլեկտրօնային սարքաւորումների միջոցով փողերի լուացումից, խարդախութիւնից կամ այլ տնտեսական յանցագործութիւններից եւ խաղային խաբէութիւններից խուսափելու նպատակով պատշաճ վերահսկողութիւն սահմանելու, ինչպէս նաեւ միջազգային պրակտիկայում ընդունուած լաւագոյն փորձին համապատասխան ՀՀ տարածքում Ազգային վիճակախաղ կազմակերպելու նպատակով կառավարութիւնը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարին լիազօրել «Ամայայ գեյմինգ գրուպէ կորպորացիայի հետ, որը հիմնադրուել եւ գործում է Կանադայի Քուեբեկի նահանգի օրէնսդրութեան համաձայն, կնքել պայմանագիր, որով ՀՀ տարածքում կ'իրականացուի շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշուետու համակարգի եւ ազգային վիճակախաղի ներդրումը: Նաեւ որոշուել է վերը նշուած կորպորացիայի սեփականութիւն հանդիսացող եւ ՀՀ տարածքում գրանցուած «Ամայա-Արմենիա» ՍՊԸ հետ հիմնադրել 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով եւ երկու հասարակ բաժնետոմսով «Պետական լոտո» ՓԲԸ, որի 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժէքով կը պատկանի Հայաստանի Հանրապետութեանը, իսկ մնացած 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժէքով` «Ամայա-Արմենիա» Սպը-ին: Ակնկալւում է, որ վերը նշուած պայմանագիրն ստորագրելու արդիւնքում ՀՀ պետբիւջէի եկամուտը 2012 թ. կ'աւելանայ երկու, իսկ 2013 թ.` շուրջ եօթ միլիարդ դրամով:
  -   Տնտեսութիւն