Բացուեց «ՀԿԷ» Փբը-ի Տրանսպորտային ծառայութիւնների կենտրոնը


Բացուեց «ՀԿԷ» Փբը-ի Տրանսպորտային ծառայութիւնների կենտրոնը

  • 27-10-2011 19:04:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հոկտեմբերի 27-ին «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնում բացուեց տրանսպորտային ծառայութիւնների կենտրոնը: Նոր կառոյցը տրանսպորտային ծառայութիւնների ողջ տեսականին յաճախորդներին առաջարկելու է «մէկ պատուհանիէ սկզբունքով եւ գործելու է Տրանսպորտային սպասարկման ֆիրմային ճանապարհային կենտրոնի կազմում: Բացման արարողութեանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանը, «ՀԿԷ» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Շեւկետ Շայդուլլինը, Հայաստանի արդիւնաբերողների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը, Վտբ-հայաստան Բանկի գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահ Վալերի Օւսեաննիկովը, «ռոսգոսստրախ Արմէնիաէ ապահովագրական ընկերութեան գործադիր տնօրէն Գագիկ Գրիգորեանը, Հկե-ի խոշոր յաճախորդ հանդիսացող ընկերութիւնների ներկայացուցիչները: Ինչպէս նշեց Շ.Շայդուլլինը, Կենտրոնի բացումը յատուկ նշանակութիւն ունի երկաթուղու համար: «Այսպիսով մենք ստեղծում ենք յաճախորդների հետ աշխատող միասնական կառոյց: Նախկինում այս աշխատանքի համար պատասխանատու էին մի քանի ստորաբաժանումներ, իսկ այժմ այս գործառոյթը վերապահուած է Տծկ-ին»,- ասաց նա: Շ.Շայդուլլինը յայտնեց, որ նոր կենտրոնը թոյլ է տալու էապէս բարձրացնել մատուցուող ծառայութիւնների որակը եւ աւելի սերտ համագործակցել ոչ միայն խոշոր, այլ նաեւ միջին յաճախորդների, անհատ բեռնափոխադրողների հետ: Տծկ-ի բացումը բարձր գնահատեց Մ.Վարդանեանը: Նախարարը նշեց, որ աշխատանքը «մէկ պատուհանիէ սկզբունքով էապէս կը պարզեցնի բեռնափոխադրումների գործընթացը: Մ.Վարդանեանի կարծիքով, Կենտրոնի աշխատանքը թոյլ կը տայ բարձրացնել տրանսպորտային ծառայութիւնների որակը եւ խթանել մրցակցութիւնը: Նոր կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից է` տրանսպորտային շուկայի փոփոխութիւններին արագ արձագանքումը, երկաթուղու ծառայութիւնների հասանելիութեան մակարդակի բարձրացումը: Կենտրոնը բոլոր յաճախորդներին թոյլ է տալիս աշխատել անմիջապէս մենեջերի հետ, ով ձեւակորպում, կազմակերպում եւ հսկում է բեռնափոխադրման գործընթացը եւ էապէս կրճատել պատուերի կատարման ժամկէտները: Կենտրոնում յաճախորդին տրամադրուելու է բեռնափոխադրման լոգիստիկ ողջ սխեման` հեռաւորութեան, ծաւալի եւ ժամկէտների հաշուարկումով, ինչպէս նաեւ տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ ծառայութիւնները: Իսկ աւտոմատացուած ծրագրերի ներդրումը յաճախորդին թոյլ կը տայ ոչ միայն ձեւակերպել փոխադրման պատուերն եւ փաստաթղթերը, հսկել ֆինանսական միջոցների առկայութիւնը սեփական հաշուի վրայ, այլ նաեւ իրականացնել բոլոր գործողութիւնները օնլայն ռեժիմով: Բացի բեռնափոխադրումների հիմնական ծառայութիւններից, Կենտրոնը նաեւ տրամադրելու է նոր ծառայութիւններ, մասնաւորապէս, ֆակտորինգ եւ բեռների ապահովագրութիւն:
  -   Տնտեսութիւն