ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա. Հեֆերնին


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա. Հեֆերնին

  • 27-10-2011 19:25:05   | Հայաստան  |  Քաղաքական

Հոկտեմբերի 27-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբյնն ընդունեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա. Հեֆերնին եւ Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալութեան (USAID) տնօրէն Ջեթինդեր Չիմային: Նախարարը հիւրերին ներկայացրեց նախարարութեան հիմնական գործառոյթները` մասնաւորապէս հայապահպանութեան, հայրենադարձութեան, հայկական ներուժի յայտմաբերման եւ օգտագործմանն ուղղուած աշխատանքները: Քննարկուեցին Հայաստան-սփիւռք համագործակցութեան հեռանկարները` շեշտելով Հայաստան-սփիւռք տնտեսական համագործակցութիւնը: Նախարարը գոհունակութեամբ նշեց, որ «հազարամեակի մարտահրաւէր-հայաստանէ ծրագիրը հայ-ամերիկեան յարաբերութիւնների յաջողուած դրսեւորումներից է`ընգծելով, որ Հայաստանը նշուած ծրագրում «Հազարամեակի մարտահրաւէր կ'որպորացիաե»-ի կողմից արժանացել է լաւագոյն գնահատականի: Հ.Յակոբեանն յոյս յայտնեց, որ դեսպանն իր աշխատանքներով կը նպաստի հայ-ամերիկեան պետական, քաղաքական յարաբերութիւնների զարգացմանը, երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Կողմերը պայմանաւորուածութիւն ձեռք բերեցին Հայաստան-սփիւռք համագործակցութեան զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման եւ իրագործման վերաբերեալ:
  -   Քաղաքական