Առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանը կը ներկայացուի պետական գոյքի կառավարման մասին օրէնքի նախագիծը


Առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանը կը ներկայացուի պետական գոյքի կառավարման մասին օրէնքի նախագիծը

  • 27-10-2011 20:00:49   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գոյքի մասնաւորեցման 2001-2003 թ.թ.-ի ծրագրի մասին» եւ «Պետական գոյքի մասնաւորեցման 2006-2007 թ.թ.-ի ծրագրի մասին» օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին օրինագծերը: Ըստ կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութիւնների, յիշեալ ծրագրերի մասնաւորեցման ենթակայ օբյեկտների ցանկերից տարբեր հիմնաւորումներով համապատասխանաբար հանւում էն երեք եւ չորս ընկերութիւններ: Խորհրդարանն ընդունեց նաեւ «Պետական գոյքի մասնաւորեցման 2006-2007 թ.թ.-ի ծրագրի կատարման 2010 թ.-ի տարեկան հաշուետուութիւնը հաստատելու մասին» օրինագիծը: Ըստ այդմ, 2010 թ.-ին ուղղակի վաճառքի ձեւով մասնաւորեցուել է ծրագրում ընդգրկուած 4 ընկերութիւն: Ընդ որում, դրանցից երեքի բաժնեմասերը վաճառուել էն նախօրօք յայտնի գնորդներին, մէկինը` աշխատաւորական կոլեկտիւին: Մասնաւորեցումից ստացուած միջոցները կազմել էն 585.7 մլն դրամ, որից 433.3 մլն դրամը մուտքագրուել է ՀՀ պետբիւջէի սեփականաշնորհման հաշուին, 152.4 մլն դրամը` համայնքային բիւջէներ: Կառավարութեան հիմնաւորմամբ, հաշուետուութիւնը չի նախատեսում քաղաքականութեան փոփոխութիւններ, եւ նախագծի ընդունմամբ չի նախատեսւում լուծել մասնաւորեցման ոլորտի հիմնախնդիրները, այլ , «Պետական գոյքի մասնաւորեցման մասին» օրէնքի համաձայն, պարզապէս ամրագրւում էն փաստերն ու իրական վիճակը: Ինչպէս պատգամաւորներին յայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական գոյքի կառավարման վարչութեան պետ Արման Սահակեանը, առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կը ներկայացուի պետական գոյքի կառավարման մասին օրինագիծը: Այն թոյլ կը տայ ունենալ պետական գոյքի հաշուառման միասնական բազա եւ կառավարուան յստակ մեխանիզմներ:
  -   Տնտեսութիւն