Հայաստանի նախագահն ընդունել է Լիտուայի հարկային պետական ծառայութեան պետին


Հայաստանի նախագահն ընդունել է Լիտուայի հարկային պետական ծառայութեան պետին

  • 27-10-2011 20:44:31   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Լիտուայի ֆինանսների նախարարութեանն առընթեր հարկային պետական ծառայութեան պետ Մոդեստաս Կ'ազելիաուսկասի գլխաւորած պատուիրակութեանը: Ըստ ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հայաստանի ղեկավարն ու լիտուայի հարկային պետական ծառայութեան պետը քննարկել էն հայ-լիտուական տնտեսական յարաբերութիւններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը Հայաստանի կառավարութեանն առընթեր Պետակայ եկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանը եւ Լիտուայի հարկային պետական ծառայութեան պետ Մոդեստաս Կազելիաուսկասը Նախագահին ներկայացրել էն երկու գերատեսչութիւնների միջեւ հարկային ոլորտում համագործակցութեան, մասնաւորապէս` տեխնիկական գործակցութեան զարգացման ուղղութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, որոնք ամրագրուել էն հոկտեմբերի 27-ին ստորագրուած «ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի եւ ԼՀ ֆինանսների նախարարութեանն առընթեր հարկային պետական ծառայութեան միջեւ տեխնիկական համագործակցութեան վերաբերեալ» համաձայնագրով: Կարեւորուել է նաեւ հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերեալ գերատեսչութիւնների միջեւ տեղեկատուութեան եւ փորձի փոխանակումը:
  -   Տնտեսութիւն