Կազմակերպուել է ստորագրահաւաք յանուն Հայաստանի ամենաբարձր ջրվէժի` Թռչկանի պահպանման


Կազմակերպուել է ստորագրահաւաք յանուն Հայաստանի ամենաբարձր ջրվէժի` Թռչկանի պահպանման

  • 28-10-2011 15:58:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ֆեյսբուքեան «Պահպանենք Թռչկանի ջրվէժը» խումբը ստորագրահաւաք է սկսում ընդդէմ Թռչկանի ջրվէժի մօտ փոքր Հէկ-ի կառուցման: Ջրվէժի պաշտպանները ՀՀ կառավարութիւնից պահանջում են. «Արգելել Չիչխան գետի վրայ «Թռչկան» փոքր Հէկ-ի շինարարութիւնը, որով կը խաթարուի ՀՀ բնութեան յուշարձան համարուող Հայաստանի ամենաբարձր` Թռչկան ջրվէժի բնաստեղծ տեսքըՎ: Միաժամանակ, «Պահպանենք Թռչկանի ջրվէժը» խումբը շուրջօրեայ հերթապահութիւն է սահմանել ջրվէժի մօտ եւ հանդէս է եկել կոչով` աջակցել ակցիային, որպէսզի թոյլ չտրուի Թռչկանի մօտ շարունակել շինարարական աշխատանքները: Յայտարարութեան մէջ ասուած է. «Կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռեւս պարզապէս հետեւում են մեր պայքարին. մի՛ վախեցէք, միացէ՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պէտք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվէժը:
  -   Հասարակութիւն