Forex շուկայի հոկտեմբերի 24–ից 28-ի շաբաթական վերլուծութիւն


Forex շուկայի հոկտեմբերի 24–ից 28-ի շաբաթական վերլուծութիւն

  • 31-10-2011 12:37:52   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն

Նոր առեւտրային շաբաթուայ սկզբին, չնայած եւրոգօտու հիմնական տնտեսական կենտրոններից` Գերմանիայից եւ Ֆրանսիայից, ստացած բաւականին մռայլ հաշուետուութիւններին, եւրոպական արժոյթին յաջողուեց ոչ միայն պահպանել իր դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ, այլ նաեւ հասնել նոր առաւելագոյն արժէքների սեպտեմբերից: Այսպիսով, ներդրողների լաւատեսութեան աճը այն փաստի նկատմամբ, որ եւրոպական ղեկավարները, կարծես, համաձայնութեան են եկել այն միջոցների վերաբերեալ, որոնք կ'ուղղուեն եւրագօտում պարտքային ճգնաժամի լուծմանը: Եւրոպական արժոյթին յաջողուեց, արդէն շաբաթուայ առաջին աշխատանքային օրը, անցնել 1.3950 մակարդակը: Եւրոյի հետ մէկտեղ աճում էին նաեւ այնպիսի արժոյթներ, ինչպիսիք են բրիտանական ֆունտն ու աւստրալական դոլարը: Ինչպէս նշում են վերլուծաբանները, Եմ-ի ղեկավարները Եւրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) աւելի քան երկու անգամ աւելացման մասին ծրագիր են մշակել, այսինքն նրա ծաւալը կարող է գերազանցել 1 տրլն. Եւրոն: Իր հերթին, կը ցանկանայինք յիշեցնել, որ Եւրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) նախնական չափը կազմում էր 440 մլրդ. եւրոյ: Մինչդեռ նշենք, որ Եմ-ի ղեկավարների կարեւոր կոնֆերանսից մէկ օր առաջ, շուկաներին ցնցեց ֆինանսների նախարարների հանդիպման չեղեալ համարելու մասին նորութիւնը: Հանդիպումը նախատեսուած էր չորեքշաբթի առաւօտեան: Մանրամասների բացակայութեան պատճառով, տրեյդերները իրենց կապիտալները ամբողջովին տեղափոխեցին ռիսկերից հեռու` ձեռք բերելով ֆրանկ, յեն եւ ոսկի: Չորեքշաբթի օրը, ինչպէս եւ սպասւում էր, արժոյթների փոխարժէքների վրայ իրենց ազդեցութիւնն էին թողնում եւրոգօտում պարտքային ճգնաժամի լուծման վերաբերեալ բանակցութիւնների ընթացքի մասին տեղեկութիւնները: Շուկաների վրայ դրական ազդեցութիւն ունեցաւ Եւրոպայից եկած այն նորութիւնը, որ Գերմանիայի խորհրդարանը հաստատել է Եւրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) վարկային հնարաւորութիւնների ընդլայնման պլանը: Այդ ֆօնի վրայ, եւրոպական արժոյթի փոխարժէքը հասաւ 1.3973 արժէքին, իսկ բրիտանական ֆունտի փոխարժէքը արագ աճեց մինչեւ 1.6036-ը: Սակայն, երբ շուկաներում յայտնուեց տեղեկութիւնն այն մասին, որ յունական պարտքի վերակազմաւորման վերաբերեալ ընթացող բանկերի եւ եւրոպական ղեկավարների միջեւ բանակցութիւնների ժամանակ էական առաջընթաց չի նկատւում, եւրոպական արժոյթների աճը կանգ առաւ: Ամերիկեան նորութիւնները չկարողացան որեւէ էական ազդեցութիւն թողնել շուկայի վրայ, չնայած, պէտք է նշել, որ այս անգամ, բաւականին դրական բնոյթ էին կրում, ի տարբերութիւն նախորդ օրուայ, երբ սպառողական վստահութեան ցուցանիշը եւ արդադրական ակտիւութեան ինդեքսը (Դպհ-ից եւ Ռիչմոնդից համապատասխանաբար) չարդարացրեցին ներդրողների ակնկալիքները եւ հրապարակուեցին կանխատեսուած արժէքներից վատ: Սեպտեմբերի Ամն-ում նոր տների վաճառքների քանակը կազմեց 313 հազ., մինչդեռ կանխատեսումը` 300 հազ. էր, իսկ նախորդ արժէքը վերանայուած էր` 295 հազարից մինչեւ 296 հազար: Դրամավարկային քաղաքականութեան վերաբերեալ նիստերի ընթացքում, Կանադայի Բանկը եւ Նոր Զէալդիայի Պայուստային Բանկը որոշել են անփոփոխ թողնել իրենց տոկոսադրոյքները` 1.00% եւ 2.50% մակարդակներին համապատասխանաբար: Մինչդեռ, հինգշաբթի օրը դրական նորութիւններից ստեղծուած ուրախ մթնոլորտը տարածուեց շուկաներում: Ռիսկային ակտիւների հանդէպ պահանջարկը զգալի աճեց, երբ պարզ դարձաւ, որ Եւրամիութեան երկրների ղեկավարները համաձայնեցրին Եւրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) ընդլայնման պլանները, յունական պարտքի վերակազմաւորման վերաբերեալ ընթացող բանկերի եւ եւրոպական ղեկավարների միջեւ բանակցութիւնների ընթացքում, կողմերը փողզիջման եկան: Ինչպէս տեղեկացւում է, եւրոպական քաղաքագէտները եւ բանկիրները պայմանաւորուեցին պարտքի 50% կրճատման մասին: Բացի այդ, այդ օրը եւրոյի համար եւս լաւ նորութիւն դարձաւ տեղեկութիւնն այն մասին, որ Չինաստանը կարող է եւրագօտում ֆինանսական աջակցութիւն տրամադրել` մասնակցելով Եւրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) ընդլայնման գործընթացին: բացի այդ, շուկաներում ռիսկային գործարքների հանդէպ հակումը աւելացաւ Ամն-ի Հնա-ի տուեալների հրապարակումից յետոյ: Նախնական կանխատեսումը հաստատուեց` ցոյց տալով Հնա-ի աճ 2.50%-ով 3-րդ եռամսեակում: Այս դրական գործօնների արդիւնքում եւրոպական աժոյթը հասաւ իր երկու ամսուայ առաւելագոյն արժէքին` 1.4245-ի շրջակայքում: Նման յաջողութիւն ունեցաւ ֆունտը իր մաքսիմումով` 1.6140-ի տարածքում: Իր հերթին, յարկ է նշել, որ չնայած Ճապոնիայի Բանկի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցուած ազգային արժոյթի ամրապնդման դէմ ուղղուած հնարաւոր միջոցների մասին յայտարարութիւնների, յենը շարունակում էր իր աճը ԱՄՆ դոլարի նկատմամբ` հասնելով նոր բազմամեայ մաքսիմումի` 75.65-ի: Շաբաթուայ վերջին օրը, նախօրէին տեղի ունեցած էական շարժումներից յետոյ, շուկաներում որոշ կայունացում էր դիտւում` եւրոյ/դոլար-ի փոխարժէքը սահմանուեց 1.42-ից փոքր-ինչ ցածր, ֆունտ/դոլարը 1.6150 մակարդակը փորձարկելուց յետոյ իջաւ մինչեւ 1.61, մինչդեռ դոլար/յեն զոյգը դուրս չէր գալի 75.65-76.00-ի տիրոյթից: Կանխատեսում յաջորդ շաբաթուայ համար Ինչպէս մենք կարող ենք տեսնել, եւրոպական իշխանութիւնների ընդունած տարածաշրջանում պարտքային ճգնաժամի լուծման ծրագիրը, մեծ ոգեւորութեամբ ընդունուեց ներդրողների կողմից: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ մօտ ապագայում բարձր եկամտաբերութիւն ունեցող արժոյթներին նուազում չի սպառնում: Միեւնոյն ժամանակ, առաջիկայ շաբաթուայ նորութիւնների հոսքը բաւականին յագեցած կը լինի, ինչպէս դա բնորոշ է ամսուայ վերջին շաբաթուան եւ շուկայի մասնակիցներին շատ անակնկալներ կարող են սպասուել: Եւրոպական նորութիւններից յարկ է առանձնացնել եւրագօտում եւ Գերմանիայում գործազրկութեան մակարդակը, Մեծ Բրիտանիայի Հնա-ի ծաւալի փոփոխութիւնը, ինչպէս նաեւ Եկբ-ի տոկոսադրոյքի մասին որոշումը: Միեւնոյն ժամանակ, ներդրողների ուշադրութիւնը սեւեռուած կը լինի այն փաստի վրայ, թէ Եւրամիութեան եւ Չինաստանի իշխանութիւնները ինչ համաձայնութիւնների կը գան` Եւրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) ընդլայնման վերաբերեալ: Ինչ վերաբերւում է Միացեալ Նահանգներին, ապա այնտեղ շաբաթուայ սկզբին կը հրապարակուեն ISM արտադրական ինդեքսը եւ Չիկագոյում մենեջերների ասոցիացիայի աշխատանքային ակտիւութեան ցուցանիշը, իսկ շաբաթուայ վերջին մեզ սպասւում է առաւել կարեւոր նորութիւնների փաթեթը` ADP-ից նոր աշխատատեղերի քանակի փոփոխման տուեալները, հիմնական տոկոսադրոյքի վերաբերեալ FOMC-ի որոշման հրապարակումը եւ նոր աշխատատեղերի քանակի փոփոխութիւնը ոչ գիւղատնտեսական ոլորտում: Նաեւ, շուկայում էական փոփոխութիւններ կարող է առաջացնել Աւստրալիայի Պայուստային բանկի տոկոսադրոյքի մակարդակի պլանաւորուող իջեցումը` 4.75-ից 4.50%: Ինչ վերաբերւում է տեխնիկական մակարդակներին, ապա ամենահնարաւոր հեռանկարը կը լինի զոյգերի կայունացումը հետեւեալ միջակայքերում` եւրոյ/դոլարի համար բացասական նորութիւնների բացակայութեան դէպքում առաւել հաւանական է շարժումը 1.3900-1.4300-ի սահմաններում, ֆունտի տատանումները կը սահմանափակուեն 1.5800-1.6200-ի շրջանակներում, դոլար/ֆրանկի դէպի ներքեւ շարժումը կը սահմանափակուի 0.8500-ով, իսկ դէպի վերեւ ճանապարհը, առաւել հաւանական է, որ բաց կը լինի մինչեւ 0.8900, իսկ դոլար/յենի ճակատագիրը, հաւանաբար, կախուած կը լինի, նրանից, թէ արդեօք Ճապոնիայի Բանկը կը համարձակուի դիմել ինտերուենցիայի - այդ քայլը առաւել հաւանական կը լինի, երբ զոյգը կը մօտենայ 75.00-ին: Forex Club-ի գլխաւոր դիլեր Ալեքսէյ Տրիֆոնով Բորիս Վերդեան
  -   Տնտեսութիւն