Սերժ Սարգսեանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գործկոմի անդամներին


Սերժ Սարգսեանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գործկոմի անդամներին

  • 31-05-2011 18:41:42   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 31-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երեւան են ժամանել օգոստոսին համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով: Ս.Սարգսեանը ողջունել է Կոմիտէի անդամներին, ընդգծել նրանց կողմից կատարուող աշխատանքի կարեւորութիւնը յատկապէս հիմա, երբ եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփիւռքում խօսւում է հայութեան ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միաւորելու անհրաժեշտութեան մասին: Ս.Սարգսեանը յաջողութիւն է մաղթել համահայկական 5-րդ խաղերին` նշելով, որ սպորտը միաւորելու, համախմբելու մեծ ներուժ ունի, եւ այն պէտք է լաւագոյնս օգտագործել: Հանդիպման մասնակիցները նշել են, որ այդ գաղափարը ,միացում սպորտովէ նշանաբանով դրուած է նաեւ Համահայկական խաղերի անցկացման հիմքում ու իրենք ամէն ինչ կանէն 5-րդ խաղերը եւս պատշաճ կազմակերպելու եւ նշուած նպատակին ծառայեցնելու համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գործկոմի անդամները Ս.Սարգսեանին ներկայացրել են Կոմիտէի երէկուայ նիստում ընդունուած որոշումները, ընթացիկ գործունէութիւնն ու առկայ խնդիրները, նաեւ` դրանց լուծման ուղիները:
  -   Քաղաքական