Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան ողջունում է Հայաստանի քաղբանտարկեալների ազատ արձակումը
31-05-2011 18:12:16 | | Մարդու իրաւունքներ
Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում իր անդամ կազմակերպութեան` Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտի հետ համատեղ ողջունում են Հայաստանի քաղբանտարկեալների ազատ արձակումը: «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում ասւում է.
«2011թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց ,հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ համաներում յայտարարելու մասինէ որոշումը: Այն հնարաւոր դարձրեց 2008թ. մարտի իրադարձութիւններից յետոյ ազատազրկուած քաղբանտարկեալների երկար սպասուած ազատ արձակումը:
Համներմանը նախորդել էր նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, որով նա ընդգծել էր 2008թ. մարտի իրադարձութիւնների լիարժէք քննութեան անհրաժեշտութիւնը:
Միջազգային հանրութիւնը բազմաթիւ առիթներով կոչ է արել ՀՀ կառավարութեանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, քննութեան առնել 10 մարդկանց մահուան յանգեցրած իրադարձութիւնները եւ ազատ արձակել ձերբակալուած ընդդիմադիր գործիչներին: Մէկ տարի առաջ Երեւանում կայացած Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի կապակցութեամբ ֆեդերացիայի անդամ բոլոր կազմակերպութիւնները վերահաստատեցին ֆեդերացիայի նախագահ Սուհեր Բելասենի այն յայտարարութիւնը, որով կոչ էր արւում իրականացնել արդիւնաւէտ եւ վստահելի քննութիւն 10 մարդկանց մահուան դէպքերի շուրջ: ,քաղբանտարկեալներին ազատ արձակելը եւ նման քննութիւն իրականացնելը կնշանաւօրէն այն, որ Հայաստանը գնում է դէպի օրէնքի գերակայութիւնէ,նշել էր տիկին Բելասենը 2010թ-ի ապրիլին: Նոյն պահանջը ներկայացուեց նախագահ Սարգսեանին 2010թ. ապրիլի 6-ին Ֆեդերացիայի բարձրաստիճան պատուիրակութեան հետ հանդիպման ժամանակ:
Այսօր Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտը ողջունում են քաղբանտարկեալների ազատ արձակումը եւ յոյս են յայտնում, որ 2008թ. մարտի դէպքերի առիթով քննութիւն իրականացնելու նախագահի կոչը կ'իրականացուի եւ այս ուղղութեամբ կոնկրէտ քայլեր կը ձեռնարկուեն: Մեր կազմակերպութիւնները նաեւ կոչ են անում մարտի 1-ի իրադարձութիւնների 10 զոհերի ընտանիքներին համարժէք փոխհատուցում տրամադրել, որին նրանք սպասում են դեռեւս 2008թ.-ից»: