Մեկնարկեցին փաստաբանների եւ դատաւորների համար նախատեսուած երկու սեմինարները


Մեկնարկեցին փաստաբանների եւ դատաւորների համար նախատեսուած երկու սեմինարները

  • 01-11-2011 13:40:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 1-ին մեկնարկեցին փաստաբանների եւ դատաւորների համար նախատեսուած երկու սեմինարները, որոնց նպատակը արտայայտուելու ազատութեան առաւել բարձր պաշտպանութիւն խթանելն է: Սեմինարը կազմակերպել է «իրաւունքի Եւրոպա միաւորումէ (ԻԵՄ) հասարակական կազմակերպութիւնը` Էահկ-ի Երեւանի գրասենեակի, Էահկ-ի Զլմ-ների ազատութեան հարցերի ներկայացուցչի, Հայաստանում Ամն-ի դեսպանատան եւ Ամերիկեան իրաւաբանների ընկերակցութիւն, CEELI Inc.-ի հայաստանեան ներկայացուցչութեան օժանդակութեամբ: Սեմինարներն անց են կացւում «Doughty Street Chambers» ընկերութեան անդամ, թագաւորական խորհրդական Գեւին Միլլերի եւ խօսքի ազատութեան ոլորտում յայտնի միջազգային «ARTICLE 19է կազմակերպութեան աւագ իրաւաբան Բոյկոյ Բոեւի կողմից` Իեմ-ի իրաւաբանների թիմի հետ համատեղ: Քննարկումները կենտրոնանալու են այնպիսի թեմաների վրայ, ինչպիսիք են զրպարտութիւնն ու վիրաւորանքը, անձնական կեանքի նկատմամբ յարգանքի իրաւունքը, դատարանի նկատմամբ անյարգալից վերաբերմունքը, դատավարութիւնների լուսաբանումը եւ արտայայտուելու ազատութիւնն ընտրութիւնների համատեքստում: Սեմինարներն անց են կացւում ի պատասխան հայաստանեան լրատուամիջոցների եւ լրագրողների դէմ յարուցուող գործերի աճի: Դրանց նպատակն է բարձրացնել հայաստանեան փաստաբանների եւ դատաւորների իրազեկութիւնն արտայայտուելու ազատութեան իրաւունքին վերաբերող միջազգային չափանիշների ոլորտում, ինչը թոյլ կը տայ հասնել այդ իրաւունքի առաւել բարձր պաշտպանութեան: Սեմինարին Գեւին Միլլերը նշեց. «արտայայտուելու ազատութիւնը մարդու հիմնարար իրաւունքներից է: Լրատուամիջոցների պարտականութիւնն է տեղեկութիւններ հաղորդել հանրային շահին առնչուող ցանկացած հարցի վերաբերեալ: Հանրութիւնը, միւս կողմից, ունի այդ տեղեկութիւններն ստանալու իրաւունք: Հանրային իրաւաչափ քննարկումների առարկայ հանդիսացող հարցերին վերաբերող տեղեկութիւնների եւ գաղափարների ազատ հոսքի սահմանափակման ցանկացած փորձ պէտք է մանրազնին քննութեան արժանանայ դատարանների կողմից: Խօսքի նկատմամբ միջամտութիւնը թոյլատրելի է, երբ համոզիչ կերպով հաստատուել է այդ անելու հրատապ հասարակական կարիքը: Բոլոր տեսակի պատժամիջոցները պէտք է լինեն համաչափ: Խիստ կարեւոր է, որ իրաւաբաններն ու դատաւորները լիարժէքօրէն հասկանան այս կարեւոր սկզբունքները: Յուսով եմ, որ բոլոր մասնակիցները կը կարողանան այս ամէնը գործնականում կիրառել հայաստանեան դատարաններում: Ես, իրօք, շատ ուրախ եմ, որ այցելում եմ Հայաստան եւ կարող եմ խօսել այս միջոցառմանը»: Բոյկոյ Բոեւը նշեց. «իրաւաբաններն ու դատաւորներն առանցքային դերակատարում ունեն մի հասարակութիւնում, որը ղեկավարւում է օրէնքներով, այլ ոչ` քաղաքական նկատառումներով: Երբ մարդուն զրպարտում են, նա իր հեղինակութեան պաշտպանութեան համար դիմում է իրաւաբանի եւ դատաւորի: Նոյն կերպ նաեւ լրագրողներն են դիմում կոմպետենտ եւ անկախ իրաւաբանների եւ դատաւորների` պաշտպանելու իրենց արտայայտուելու ազատութիւնը: Մեր սեմինարի նպատակն է զինել մասնակիցներին գիտելիքներով, որոնք թոյլ կը տան նրանց հաւասարակշռութիւն ապահովել այնպիսի հակադիր շահերի միջեւ, ինչպիսիք են հեղինակութիւնը եւ խօսքը, եւ նպաստել իրաւական երաշխիքների առաւել արդիւնաւէտ կիրառութեանը յանուն ազատ ու անկախ լրատուամիջոցների»: «իրաւունքի Եւրոպա միաւորմանէ նախագահ Լուսինէ Յակոբեանը նշեց. «բոլոր իրաւունքները համընդհանուր, անբաժանելի, փոխկախեալ եւ փոխկապակցուած են, սակայն արտայայտուելու ազատութիւնը ժողովրդավարական յենասիւնն է: Այդ պատճառով այն միշտ մնալու է մեր կազմակերպութեան առաքելութեան եւ գործունէութեան կ'ենտրոնում»: Սեմինարը Իեմ-ի երրորդ կարեւորագոյն միջոցառումն է` ուղղուած Հայաստանում արտայայտուելու ազատութեան պաշտպանութեան մակարդակի բարձրացմանը: Այս սեմինարից առաջ նմանատիպ մի սեմինար էլ կազմակերպուել էր լրագրողների համար: Բացի այդ, Իեմ-ը վերջերս ներկայացրել էր իր կայքը (www.ela.am), որն իրենից օգտակար շտեմարան է ներկայացնում արտայայտուելու ազատութեան իրաւունքի վերաբերեալ` ներառելով մի շարք նիւթեր, այդ թւում` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի աւելի քան 60 նախադէպերի սեղմագրերը հայերէն: Մանրամասն տեղեկութիւնների համար դիմել Լուսինէ Յակոբեանին, l.hakobyan@ela.am, +37410 588576:
  -   Մամլո հաղորդագրություն