Կ'ոլորադոյի Ամերիկաhայերի Նախաձեռնող Կոմիտէի Ակտիւիստները Առաջ են Տանում Հայկական Հարցը


Կ'ոլորադոյի Ամերիկաhայերի Նախաձեռնող Կոմիտէի Ակտիւիստները Առաջ են Տանում Հայկական Հարցը

  • 02-11-2011 13:57:23   |   |  
Նոյմբերի 1-ին պէտք է հրատարակուեն Ամն նախկին պէտքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ինքնակենսագրական յուշերը` նախագահ Ջորջ Բուշի պաշտօնավարման շրջանում գործունէութեան մասին, հաղորդում է «Nouvelles dArmռnie»: Նախօրէին սակայն այդ գրքից որոշ հատուածներ մամուլի տրամադրութեան տակ են յայտնուել: Նրա «Չկայ պատուից բարձր ոչինչէ գրքում պատմւում է պէտքարտուղարի պաշտօնում նրա քաղաքական փորձի մասին, այնտեղ մի հատուած նուիրուած է ԱՄՆ կնոգրեսում Հայոց ցեղասպանութեան ճանչման բանաձեւին: Նա պատմել է իր` Թուրքիայի այն ժամանակուայ արտգործնախարար, ներկայիս նախագահ Աբդուլլահ Գիւլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած յարաբերութիւնների, թուրք-քրդական բախումների հետեւանքով տարածաշրջանում լարուած իրավիճակի, Թուրքիայի` ԵՄ անդամակցութեան գործընթացի մասին: Նա յատուկ նշել է ԱՄՆ կոնգրէսում Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւի տապալման դէմ մղած իր պայքարի մասին: «կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակուայ խօսնակ Նենսի Փելոսիին ես խնդրեցի կասեցնել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի ընդունման գործընթացը: Թուրքիայի հետ մեր դիւանագիտական յարաբերութիւնները վտանգուած էին: Հզօր հայկական լոբբին տարիներ շարունակ պայքարում էր` Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն բնութագրող բանաձեւ Կոնգրէսում ընդունել տալու համար: Այդ ամէնն ազդեցութիւն էր թողնում Թուրքիայի հետ յարաբերութիւնների վրայ: Այդ թեմայի հետ առաջին անգամ առնչութիւն եմ ունեցել 1991թ., երբ աշխատում էի Սպիտակ տանը: Ծոցի առաջին պատերազմի ժամանակ շատ կարեւոր դերակատարութիւն ունեցող թուրքերը բարկացել էին այն բանի համար, որ իրենց փորձում էին իրենց պատասխանատու դարձնել Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների հետ: Իսկ արդէն 1991թ. եւ դրանից յետոյ ԱՄՆ նախագահներն ու պէտքարտուղարներն այլեւս դադարեցրին ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւերի ընդունման գործընթացին աջակցութիւն ցուցաբերել: Ոչ ոք չի հերքում այդ ողբերգական իրադարձութիւնները: Սակայն դա ոչ թէ քաղաքական գործիչների, այլ պատմաբանների գործն է, նրանք պէտք է որոշում կ'այացնենէ,-գրել է նախկին պէտքարտուղարը: Ռայսը աւելացրել է. «եւ հէնց ճիշտ այն ժամանակ, երբ թուրք-իրաքեան սահմանին առկայ լարուածութիւնը հասել էր իր գագաթնակէտին, Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունեց այդ բանաձը: Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիին աղաչում էի այդ բանաձեւը քուէարկութեան չդնել լիագումար նիստի օրակարգում: Սակայն Փելոսին ինձ ասաց, որ ոչինչ չի կարող անել: Պաշտպանութեան նախարար Գեյթսի հետ մամուլին յայտարարեցինք, որ դէմ ենք այդ բանաձեւին եւ փոխանցեցինք Իրաքում մեր զինուորական հրամանատարութեան այն յայտարարութիւնը, որ ստեղծուած իրավիճակում մեծ է Թուրքիայում կարեւոր ռազմակայաններ կորցնելու հաւանականութիւնը: Այդ իսկ պատճառով մենք խոստացանք թուրքերին ամէն գնով տապալել այդ բանաձեւը կոնգրէսում եւ, ի վերջոյ, դա յաջողուեց»: Քոնդոլիզա Ռայսի խոստովանութիւնները` Հայոց ցեղասպանութեան բանաձեւի մասին -f?"y"? ?"serif";mso-bidi-font-family:Sylfaen'>մեր խորին երախտագիտութիւնը յայտնել նրան իր համբերատարութեան եւ նուիրուածութեան համարէ: Հաւաքին ներկայ էին նաեւ քաղաքական, ցեղասպանութիւնների դէմ պայքարող, մարդու իրաւունքների եւ շրջակայ միջավայրի պաշտպանութեան կազմակերպութիւնների ակտիւիստներ, պետական պաշտօնեաներ, թոշակի անցած նախկին դասաւանդողներ, ովքեր այժմ հանրային դպրոցներում իրականացնում են կամաւորական աշխատանքներ, Բոուլդերում Կ'ոլորադոյի Համալսարանի դասախօս, արուեստագէտներ, գրողներ, երաժիշտներ, Բոուլդերի համայնքային հիւանդանոցի օնկոլոգիայի բաժնի հոգեբան, Երիտասարդ կանանց քրիստոնէական ասոցացիայի (YWCA) խորհրդի անդամ, առեւտրական պալատի անդամ, Կ'ոլորադոյի Չաուտաուքուայ ասոցացիայի խորհրդի անդամ, Կ'ոլորադոյի ներման խորհրդի անդամ, Բոուլդերի գրադարանային խորհրդի անդամ եւ մի քանի անկախ ձեռնարկատէրեր: ԱՐԱՄԱԿ Կ'ոլորադոյի անդամները կը շարունակեն իրենց գործունէութիւնը եւ կ'աշխատեն ներկայացուցիչների պալատի նոր անդամ Սկոտ Թիփթօնի հետ, որն ի դէպ միակն է, ով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի համահովանաւոր չէ, ինչպէս նաեւ ընդգրկուած չէ Կոնգրէսում հայկական խնդիրներով զբաղուող խմբի կազմում: Կ'ոլորադոյի նախկին ներկայացուցիչը Հայոց Ցեցասպանութեան երկու բանաձեւերի համահովանաւոր էր: Անցած շաբաթ ներկայացուցիչ Դուգ Լամբորնը իր 20 գործընկերների հետ համատեղ ելոյթ ունեցաւ Կապիտոլիումում անցկացուած Հայաստանի անկախութեան 20-ամեակի հանդիսութեանը: Ներկայացուցիչ Լամբորնը նաեւ Հայկական կոնգրէսական խմբի անդամ է եւ 306-րդ բանաձեւի համահովանաւոր: Բարսամ Բրաունը հիմնաւորեց Կ'ոլորադոյի նուաճումները. «մեր նահանգային գործունէութիւնը Հայոց Ցեղասպանութեան յիշատակման կոմիտէի հիանալի աշխատանքի, ինչպէս նաեւ ողջ նահանգի Արամակ-ի ակտիւիստների ջանքերի արդիւնքն է: Մեր միացեալ յաջողութիւնը վկայում է համայնքային անդամների միասնական աշխատանքի հզօր ուժի մասին, որով մենք յաջողութիւնների ենք հասնում նաեւ Վաշինգտօնումէ: Ամերիկահայերի Նախաձեռնող Կոմիտէն Ամերիկայի Հայկական Համագումարի համայնքային ճիւղն է, որը նպաստում է համայնքային ակտիվիզմի զարգացմանը եւ դէմ է զրպարտանքներին: 1993 թուականին հիմնադրուած Արամակ-ը ամենամեծ անկախ, ամերիկահայ համայնքային ցանցն է; 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է:
  -