Նոյեմբերի 1-ին եւ 2-ին գրանցուած հրդեհների ամփոփագիր


Նոյեմբերի 1-ին եւ 2-ին գրանցուած հրդեհների ամփոփագիր

  • 02-11-2011 14:01:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 1-ի` ժամը 14.34-ին ահազանգ է ստացուել, որ Արարատի մարզի Ոսկետափ գիւղում այրւում է տուն: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մարուել է տեղի ուժերով: Ոսկետափ գիւղի Բաղրամեան փողոցի թիւ 15 տան (պատկանում է Ռուստամ Յարութիւնեանին) ննջասենեակում այրուել են անկողինն եւ բազմոցը: Նոյն օրը`ժամը 14.55-ին ահազանգ է ստացուել, որ Կ'ոտայքի մարզի Լեռնանիստ գիւղում այրւում է խոտի դէզ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 15.18-ին, մարուել`18.10-ին: Լեռնանիստ գիւղի 1-ին փողոցի թիւ 24/1 տան բակում այրուել է 80 հակ խոտ: Նոյն օրը` ժամը 15.08-ին ահազանգ է ստացուել, որ Շիրակի մարզի շիրակ գիւղի գերեզմանատան մօտակայքում այրւում է բուսածածկ տարածք: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 15.30-ին, մարուել`15.40-ին: Այրուել է «հայանտառ»Պոակ-ի Ջաջուռի մասնաճիւղին պատկանող 6 հա բուսածածկ տարածք: Նոյն օրը`ժամը 22.46-ին ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիւ 28 շէնքի յարակից տարածքում այրւում է կրպակ: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ: Տեղում պարզուել է, որ հրդեհ է բռնկուել Վարդանանց փողոցի թիւ 69 հասցէում` նորակառոյց շէնքի շինհրապարակում: Հրդեհը մեկուսացուել է ժամը 22.53-ին, մարուել`23.09-ին: այրուել է փայտեայ տնակ` 15 քմ մակերեսով: Նոյեմբերի 2-ին`ժամը 02.24-ին ահազանգ է ստացուել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գիւղում այրւում է պահեստաւորուած անասնակեր: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 08.20-ին: Նախնական տուեալներով այրւում է անասնագոմի տանիքը` մօտ 100 քմ մակերեսով եւ կից պահեստաւորուած 3700 հակ անաասնակեր:
  -   Մամլո հաղորդագրություն