Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին


Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

  • 02-11-2011 17:06:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 2-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ Ռուբէն Գրիգորեանին եւ Շումէն քաղաքի Սուրբ Աստուածածին եկեղեցու եկեղեցական վարչութեան ատենապետ, թեմական խորհրդի անդամ Արմէնակ Գիւմուշեանին: Ողջունելով հիւրերին` Հ.Յակոբեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն ու ծրագրերը: Նախարարը նշեց, որ չնայած վերջին 20 տարուայ ընթացքում Բուլղարիայի հայ համայնքը սակաւանում է, այնուամենայնիւ համայնքն ակտիւ գործունէութիւն է ծաւալում շնորհիւ Բուլղարիայի տարբեր քաղաքներում ստեղծուած եկեղեցական խորհուրդների: Նախարարը կարեւորեց եկեղեցու դերը Սփիւռքում հայ ինքնութեան պահպանման գործում` ողջունելով Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից հայկական դպրոցներին հովանաւորելու եւ սատար կանգնելու փաստը: Հ.Յակոբեանը կարեւորեց նաեւ Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արեւելեան լեզուների ֆակուլտետի հայագիտութեան նոր կենտրոնի բացումը, որը զգալիօրէն կը նպաստի հայագիտութեան զարգացմանը: Նախարարն անդրադարձաւ 2012թ. կազմակերպուելիք «Իմ Հայաստան» մշակութային փառատօնին` կարեւորելով վերջինիս բուլղարահայ հայ համայնքի ակտիւ մասնակցութիւնը` հաշուի առնելով, որ համայնքում գործում էն մի շարք պարախմբէր եւ երգչախմբեր: Քննարկուեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին Բուլղարիայի հայ համայնքի մասնակցութեան ակտիւացման հնարաւորութիւնները:
  -   Մամլո հաղորդագրություն