Վարչապետ Տիգրան Սարգսեանն անդրադարձել է Թռչկանի ջրվէժի խնդրին եւ քաղծառայողների սոցիալական ապահովութեան փաթեթի ներդրմանը


Վարչապետ Տիգրան Սարգսեանն անդրադարձել է Թռչկանի ջրվէժի խնդրին եւ քաղծառայողների սոցիալական ապահովութեան փաթեթի ներդրմանը

  • 03-11-2011 13:37:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեան - Առաջարկում եմ մէկ հարց եւս ընդգրկենք կառավարութեան նոյեմբերի 3-ի նիստի օրակարգում, որը վերաբերում է Թռչկանի ջրվէժին: Մենք ունենք Կայուն զարգացման ազգային խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են նաեւ հասարակական կազմակերպութիւնների, մասնաւորապէս, բնապահապանական շարժման ներկայացուցիչները: Տեղեակ էք, որ վերջին շրջանում ջրվէժի խնդիրը դարձել է նրանց ուսումնասիրութեան առարկան: Մասնաւորապէս, նրանք ահազանգում են, որ Թռչկանին վտանգ է սպառնում եւ այն որոշումները, որոնք կառավարութիւնը կայացրել է, մասնաւորապէս, հողայատկացումները Հէկ-ի կառուցման վերաբերեալ, վտանգում են ջրվէժի ապագան: Բնապապանութեան նախարարութիւնն ուսումնասիրել է խնդիրը եւ Հանրապետութեան Նախագահի յանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն` մենք այդ ռիսկերը չէզոքացրել ենք: Չնայած դրան` բնապահապանները խորհրդի նիստում բարձրացրեցին մէկ հարց: Որպէսզի ապագայում էլ ջրվէժին վտանգ չսպառնայ, նրանք առաջարկում են յստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատուածին: Այդ պարագայում արդէն նաեւ պետութեան կողմից երաշխաւորուած կը լինի, որ ապագայում էլ որեւէ վտանգ չի սպառնայ ջրվէժին եւ այն ջրային ռեսուրսները, որոնք առկայ են, այլ նպատակով չօգտագործուէն: Այդ իսկ պատճառով էլ, յարգելի գործընկերներ, առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն ջրվէժի տարածք կ'օգտուի յատուկ պահպանուող տարածքի ռեժիմից: Եթէ համաձայն էք, ապա կառավարութեան այսօրուայ որոշումով համապատասխան յանձնարարականներ կը տանք փոխվարչապետին, որպէսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը եւ համաձայնութիւններն ի կատար ածուէն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Սրանով մենք այս խնդիրը կը համարենք ամբողջութեամբ փակուած: Եւ երկրորդը հարցը, յարգելի գործընկերներ, տեղեակ էք, որ Ազգային ժողովին ներկայացուած պետական բիւջէի նախագծով նախատեսւում է շուրջ 18 մլրդ դրամ յատկացնել պետական ծառայողների համար սոցիալական ապահովութեան փաթեթի ստեղծմանը: Հայաստանում մենք այսպիսի ծրագիր առաջին անգամ ենք իրականացնում, եւ բազմաթիւ հարցեր են առաջանում ինչպէս պատգամաւորների, այնպէս էլ պետական ծառայողների մօտ, թէ ինչ է իրենից ներկայացնում այդ սոցիալական ապահովութեան փաթեթը: Դրա համար կը խնդրեմ պարոն Գաբրիէլեանին պարզաբանումներ ներկայացնել, թէ ինչպիսին է փաթեթը, եւ ինչպէս են մեր քաղծառայողներն օգտուելու դրանից: ՀՀ ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեան - Պարոն վարչապետ, փաթեթը իւրաքանչիւր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար: Քաղծառայողը կարող է չորս ուղղութիւններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կը կատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշուապահական վարչութիւնը: Եթէ աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրութիւն, ապա դրանով նա լուծում է իր եւ իր ընտանիքի բժշկական անվտանգութեան հարցերը: Երկրորդ ուղղութիւնը, որն առաջարկւում է փաթեթով, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրոյքների վճարումն է: Ընդ որում, հիփոթեքային վարկերը վերաբերում են ոչ միայն բնակարանի ձեռքբերմանը, այլեւ վերանորգման ընթացիկ վարկերին: Երրորդ ուղղութիւնը կրթութիւնն է, չորրորդը` հանգիստը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Բոլոր դէպքերում մշակուած են մեխանիզմներ, որոնք նուազագոյնի կը հասցնեն բիւրոկրատիան: Մասնաւորապէս, նախարարութիւնում կամ հիմնարկութիւնում որեւէ մէկը չի որոշի` արժէ այդ վճարումը կատարել, թէ` ոչ: Կը լինեն ստանդարտ ծրագրեր, մասնաւորապէս, կրթութեան ոլորտում նշուած կլինեն բոլոր այն հաստատութիւնները, որոնք փաթեթի համաձայն հաստատել է կրթութեան նախարարութիւթիւնը: Էկոնոմիկայի նախարարութիւնը կը հաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստեան տների, հիւրանոցների եւ առողջարանների ցանկը, որոնցից կ'օգտուեն քաղծառայողները: Բժշկական ապահովագրութիւնից կ'օգտուեն Կենտրոնական բանկի կողմից արտօնագրուած բժշկական ապահովագրութիւն տրուող ընկերութիւնների ծառայութիւններից: Չորրորդ ուղղութեան համապատասխան` եթէ բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատսախանում է փաթեթով նախատեսուած եւ Ազգային հիփոթեքային ընկերութեան ստանդարտներին, ապա անմիջապէս վարկի տոկոսները կը վճարուեն: Մեխանիզմը ենթադրում է քաղծառայողներին հնարաւորին չափ զեծ պահել բիւրոկրատիայից: Ծրագրերն ուղղուած են լինելու սոցիալական ապահովութեան ծախսերին: Այժմ ճշտում ենք վերջնական շահառուների քանակը: Փաթեթն առնուազն կը տարածուի պետական համակարգի 100 հազար աշխատակիցների վրայ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեան - Յարգելի գործընկերներ, սա նշանակում է, որ այդ 18 մլրդ դրամը, որ մենք յատկացնում ենք, հաւասար չափով հասնում է շուրջ 100 հազար պետական ծառայողների: Այսինքն` մենք հաւասարաչափ ենք բաշխում` անկախ նրանից, թէ նրանք ինչ պաշտօնական դիրք են զբաղեցնում եւ ինչ աշխատավարձ են ստանում, բոլորին հաւասարաչափ հասնելու է այս սոցիալական փաթեթը: Դա նշանակում է, որ պաշտօնական աստիճանի աւելի ցածր մակարդակի վրայ գտնուողների եւ աւելի ցածր եկամուտ ստացողների համար այս սոցիալական փաթեթն ունենալու է էական նշանակութիւն, նրանց համար էական փոփոխութիւն է տեղի ունենալու: Յարգելի գործընկերներ, կայ երկրորդ կարեւոր առանձնայատկութիւնը, որի վրայ ցանկանում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել: «հազարամեակների մարտահրաւէրէ ծրագրի շրջանակներում մենք ունէինք մի խումբ չափանիշներ, որոնց համապատասխանելու դէպքում մենք կարող ենք ակնկալել, որ նաեւ նոր ծրագիր կարող է իրականացուել Հայաստանի Հանրապետութիւնում: Այդտեղ մենք ունէինք խնդիրներ առողջապահութեան, կրթութեան ֆինանսաւորման հետ, թէ մէկ շնչին ընկնող տեսակէտից մենք ինչքան գումար ենք ծախսում, եւ այդ տեսակէտից էլ այս սոցիալական ապահովութեան փաթեթի ներդրումը թիրախաւորում է այն առաջնահերթութիւնները, որ առաջ են քաշում մեր քաղաքացիները: Մասնաւորապէս, նաեւ Համաշխարհային բանկի ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ մեր քաղաքացիներն առաջին տեղում դնում են առողջապահութեան ֆինանսաւորման խնդիրը, երկրորդ տեղում` կրթութիւնը, երրորդ տեղում` չունեւորներին օգնութիւն ցոյց տալը, չորրորդ տեղում` կենսաթոշակների աճը եւ հինգերորդ տեղում` բնակարանային ապահովումը: Դա նշանակում է, որ 2012 թուականի պետական բիւջէի նախագծով մենք այս 5 թիրախներն էլ մեզ համար ֆիքսում ենք որպէս նպատակ, քանի որ բիւջէի նախագծով մենք աւելացնում ենք եւ՛ թոշակները, եւ՛ սոցիալական նպաստները, իսկ այս սոցիալական ապահովութեան մենք առողջապահական ապահովագրական փոլիսներ ենք տրամադրում, ինչպէս նաեւ կրթութեան համար վճարումներ իրականացնելու հնարաւորութիւն: Այս սոցիալական փաթեթի երրորդ կարեւորագոյն առանձնայատկութիւնը եւ դրական կողմը կայանում է նրանում, որ այն չի բերում գնաճային ճնշումներ: Չորրորդը` պետութեան կողմից զանգուածային փոլիսների գնման պարագայում մենք իրականացնում ենք նաեւ խնայողութիւններ, որովհետեւ կարողանում ենք էժան ձեռք բերել այդ սոցիալական ապահովագրական փոլիսները, եւ դա նաեւ իր մէջ պարունակում է տնտեսական աճի մեծ ներուժ: Այսինքն` այս սոցիալական փաթեթի բոլոր ուղղութիւնները, մի կողմից, խթանելու են տնտեսական աճը, միւս կողմից` կրճատելու են ստուերային տնտեսութիւնը եւ նուազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը: Այս առանձնայատկութիւնները հաշուի առնելով` մենք առաջին անգամ Հայաստանի Հանրապետութիւնում ներդնում ենք այսպիսի նոր ինստիտուտ: Հասկանալի է, որ երկրորդ, երրորդ տարիների ընթացքում այն աւելի կը կատարելագործուի, եւ մեր քաղաքացիների եւ ծառայութիւն մատուցողների կողմից այս մեխանիզմները կը լինեն առաւել արդիւնաւէտ: Սա նոր ինստիտուտ է, դրա համար անհրաժեշտ է, որպէսզի մանրակրկիտ մեր պետական ծառայողներին բացատրենք, թէ ինչպէս նրանք կարող են օգտուել այս հնարաւորութիւններից, որ ընձեռում է այս փաթեթը: Կը խթանի տուրիզմի զարգացումը եւ՛ Հայաստանի Հանրապետութիւնում, եւ՛ Լեռնային Ղարաբաղում: Դուք յիշում էք` մենք Լեռնային Ղարաբաղում տուրիզմը խթանելու համար ձեւաւորել էինք տուրիստական փաթեթներ, որը ներառում էր տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, երեք անգամ սնունդ օրուայ ընթացքում, տուրիստական ծրագիր, եւ այդ ամէնը տեղաւորւում էր մինչեւ 120 հազար դրամի մէջ եօթ օրուայ հաշուարկով: Նմանատիպ տուրիստական ուղեգրերը կարող են ֆինանսաւորուել այս փաթեթի շնորհիւ: Յարգելի գործընկերներ, ես կը ցանկանայի նաեւ շնորհակալութիւն յայտնել մեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամներին, մասնաւորապէս, Կ'արինէ Դանիէլեանին, ինչպէս նաեւ «բուրգէ բնապահպանական հասարակական կազմակերպութեան ղեկավար Արման Վերմիշեանին, ովքեր շատ հետեւողական են իրենց աշխատանքներում եւ արդիւնաւէտ համագործակցում են մեզ հետ բնապահպանական խնդիրները լուծելիս: Դուք յիշում էք, որ նախորդ հարցը, որ նրանք բարձրացրել էին, վերաբերում էր Խոսրովի անտառների տարածքներին, եւ այնտեղ նոյնպէս կառավարութեան որոշում ընդունելու անհրաժեշտութիւն կար, որպէսզի մեր բնապահպանները վստահ լինէին, որ այդ պահպանուող հողատարածքներին վտանգ չի սպառնում: Սա էլ երկրորդ քայլն է, որը մենք մեր գործընկերների առաջարկութեամբ իրականացնում ենք: Կարծում եմ` այս համագործակցութիւնից մենք բոլորս շահում ենք:Այս մասին «նտ-ին յայտնեցին հհ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն