Նոյեմբերի 1-5-ը Մոսկուայում անցկացուող «Ունիւերսալ մարտերի»աշխարհի առաջնութեան կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ` Աննա Բադալեանը յաջող ելոյթներ ունենալով գրաւեց երրորդ տեղն ու արժանացաւ բրոնզէ մեդալի:
63 կգ քաշային մարզուհին էջմիածին քաղաքից է: Սովորում է Մոսկուայում:
Ինչպէս նախապէս տեղեկացրել էինք, աշխարհի առաջնութեան տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կգ քաշային Մեսրոպ Մկրտչեանը:
Մրցումները շարունակւում են: