ՀՅԴ-ն մեղադրում է ՀՀՇ վարչութեան նախագահին զրպարտութեան համար


ՀՅԴ-ն մեղադրում է ՀՀՇ վարչութեան նախագահին զրպարտութեան համար

  • 04-11-2011 14:13:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ս.թ. նոյեմբերի 2-ին, հիւրընկալուելիս Կենրտրոն հեռուստաընկերութեան <<Ուրուագիծ>> հաղորդաշարին, ՀՀՇ վարչութեան նախագահ Արամ Մանուկեանը հանդէս եկաւ ՀՅԴ հասցէին զրպարտչական եւ բացայայտ ստայօդ յայտարարութիւններով: Դաշնակցութեանն ուղղուած մերկապարանոց մեղադրանքները պատասխանի արժանի չէին լինի, եթէ պրն. Մանուկեանը չաղճատէր իրականութիւնը եւ դէպքերի իրական ընթացքը: Մասնաւորապէս, պրն. Մանուկեանը պնդում է, որ իրենք առաջ են քաշել ընտրութիւնների արդար անցկացումն ապահովող չորս պայման, որին Հյդ-ն չի միացել եւ իբրեւ թէ, չի աջակցում: Այդ պայմաններն են. 1. Քուէարկողների մատերի թանաքանշումը, որը կը կանխի կրկնակի քուէարկութիւնը, 2. Ընտրութիւնների ընթացքի մոնիտորինգը, 3. Նկարահանումները, 4. Մասնակցութեան ցուցակների հրապարակումը: Ի տարբերութիւն ՀԱԿ առաջնորդի, որը միայն վերջին հանրահաւաքին է անդրադարձել ընտրութիւնների կազմակերպման որակին, Հյդ-ն (եւ Ժառանգութիւնը) դեռեւս մայիս ամսին ներկայացրել են ընտրական օրէնսդրութեան այլընտրանքային տարբերակ, որը շուրջ 20 դրոյթ էր պարունակում, որոնք ընտրութիւնների կազմակերպումն աւելի արդար, ազատ եւ թափանցիկ կը դարձնէին: Յիշենք առաջարկներից մի քանիսը. 1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ: 2. Փոխել ընտրական յանձնաժողովների ձեւաւորման կարգը: 3. Բազմակի քուէարկութիւնների եւ լցոնումների բացառման նպատակով. 3.1. Քուէարկութեան մատեանների (քուէարկածների ստորագրութիւններով) հրապարակում (տեղամասում քուէարկած ընտրողների ցուցակները (այդ թւում` լրացուցիչ ցուցակները), 3.2. Քուէարկութեան կազմակերպման եւ հաշուարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում, 3.3. Քուէարկութեանը մասնակցող իւրաքանչիւր ընտրողի անձնագրի սկանաւորման եւ արխիւացման իրականացում, 4. Քուէարկութեան արդիւնքների հաշուառման համակարգի զարգացման նպատակով. 4.1. Ներդնել էլեկտրօնային քուէատուփեր, որոնք հաշուարկում են եւ հնարաւորութիւն են տալիս ցանկացած պահի իմանալ քուետուփում առկայ ծրարների (քուէարկութեան մասնակիցների) թիւը, 4.2. Փոփոխել քուէածրարների հաշուարկման կարգն ու հերթականութիւնը: 5. Նախընտրական քարոզչութեան սահմանման, հասանելիութեան եւ հաւասարութեան ապահովման նպատակով. 5.1. օրէնքով ամրագրել, որ Հռահ-ը պէտք է հրապարակի իր մոնիթորինգի եւ վերհսկողութեան մեթոդիկան (Էահկ-ի նման, թէ ինչպէս է գնահատում անկողմնակալութիւնը), 5.2. Սահմանել նախընտրական քարոզչութիւն հասկացութիւնը, 5.3. Սահմանել, որ նախընտրական քարոզչութեան ժամանակ հեռուստառադիոընկերութիւնների գովազդի մէկ րոպէի սակագինը չի կարող գերազանցել տուեալ հեռուստառադիոընկերութեան վերջին 6-ամսուայ ընթացքում տեղ գտած եւ տուեալ եթերաժամի համար նախատեսուած առեւտրային գովազդի մէկ րոպէի միջին արժէքը: 6. Թաքնուած ընտրակաշառքների բացառման նպատակով օրէնսդրօրէն կարգաւորել «բարեգործականէ հիմնադրամների եւ կուսակցութիւնների գործունէութիւնը նախընտրական եւ ընտրական փուլերում: 7. Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրէնսդրօրէն արգելել գործադիր իշխանութեան ներկայացուցիչների կողմից պետական գոյքի, ինչպէս նաեւ պետական դիրքի օգտագործումը քարոզչական հնարաւորութիւնների ընդլայնման համար: Համեմատելով վերը նշուած կէտերը, կարող ենք նշել, որ ՀԱԿ առաջ քաշած պահանջներն, աւելի ամբողջական ու համակարգուած, վաղուց բարձրաձայնուել էին ՀՅԴ կողմից, թերեւս բացառութեամբ մատերի թանաքոտման, որը Դաշնակցութիւնն առաջարկել էր փոխարինել աւելի քաղաքակիրթ` անձնագրերի սկանաւորման տարբերակով:Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ՀՀՇ առաջնորդը կա՛մ տեղեակ չէ նախընտրական գործընթացներից եւ քաղաքական ուժերի դիրքորոշումներից, կա՛մ նենգափոխում է դրանք: Ակնյայտ է, որ Հհշ-ն եւ նրա դուստր ձեռնարկութիւն Հակ-ը, փորձում են մոլորեցնել հայ հասարակութեանն, իրենց ներկայացնելով որպէս միակ <<իրական>> ընդդիմութիւն, կամ քաղաքական ուժ, որն ընդունակ է համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, իսկ <<համաքաղաքացիական մոբիլիզացիայ>> ասելով ի նկատի ունեն միայն իրենց կորօրէն հետեւելը: ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն