Գործում է թէժ գիծ`ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում
04-11-2011 14:52:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում հանրապետութեան աւտոճանապարհների վերաբերեալ տեղեկատուութիւն ստանալու համար գործում է թէժ գիծ` 56.25.33 հեռախօսահամարով: Բացի այդ, նոյեմբերի 15-ից նախարարութեան պաշտօնական կայքէջում կը տեղադրուի ճանապարհների իրավիճակը նկարագրող քարտէզ:
Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի մամլոյ հաղորդագրութան, հհ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանի` վրացական կողմի հետ ձեռք բերուած պամանաւորուածութեան համաձայն, նախարարութեան կայքի առաջին էջում, տեսանելի հատուածում արդէն տեղադրուած է Վրաստանի հանրապետութեան աւտոճանապարհների, այդ թւում` Վերին Լարսի անցակէտի վերաբերեալ տեղեկատուութիւն` Վրաստանի ճանապարհների դէպարտամենտի էլեկտրօնային հասցէն եւ հեռախօսահամարը: Տեղեկատուութիւնն, ըստ անհրաժեշութեան, պարբերաբար կը թարմացուի: