Այս տարուայ յունուար-սեպտեմբերին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանից արտահանումն 33,5%-ով աճել է


Այս տարուայ յունուար-սեպտեմբերին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանից արտահանումն 33,5%-ով աճել է

  • 07-11-2011 11:41:51   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանից այս տարուայ առաջին 9 ամիսներին արտահանուել է 969 մլն 733,2 հազ. դոլար արժողութեամբ արտադրանք, այս ցուցանիշը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 33,5%-ով: Առաւել մեծ ծաւալի արտադրանք է արտահանուել Ռուսասատանի Դաշնութիւն` 156 մլն 488 հազ. դոլար, որը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 60,2%-ով աճել է: Ընդհանուր առմամբ, հհ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, յունուար-սեպտեմբերին Ապհ երկրներ արտահանուած արտադրանքի ծաւալը աճել է 48,2%-ով եւ կազմել 182 մլն 240.7 հազ. դոլար: Դէպի Ուկրաինայ արտահանումը կազմել է 6 մլն 803,4 հազ. դոլար, Թուրքմէնստան` 5 մլն 488,6 հազ. դոլար, Ղազախստան` 2 մլն 225,6 հազ. դոլար եւ Բելառուս` 2 մլն 848,6 հազ. դոլար: եւրամիութեան երկրներ արտահանումը այս տարուայ յունուար-սեպտեմբերին կազմել է 467 մլն 996,9 հազ. դոլար (30,6%-ով աճել է): Եւրոպական միութեան երկրներից ամենամեծ ծաւալով արտադրանքն արտահանուել է Բուլղարիայ` 124 մլն 925,8 հազ. դոլար (16,2% աճ) եւ Գերմանիա` 124 մլն 401,9 հազ. դոլար (23,8% աճ): Նիդերլանդներ արտահանուել է 84 մլն 47,3 հազ. դոլարի (29,7% աճ) եւ Իտալիա` 3 մլն 47,9 հազ. դոլարի (18% նուազում) արտադրանք: 2,2 անգամ աճել է Ֆրանսիայ եւ 4,2 անգամ` Իսպանիա արտահանած արտադրանքի ծաւալը` համապատսխանաբար, 7 մլն 320,3 հազ. եւ 63 մլն 440,2 մլն դոլար: Կանադա արտահանուել է 46 մլն 58,8 հազ. դոլարի արտադրանք (2,6 անգամ աճ), Վրաստան` 41 մլն 776,6 հազ. դոլարի (15,7 % աճ): այս տարուայ յունուար-սեպտեմբերին ամենափոքր ծաւալի արտադրանք արտահանուել է Բրազիլիա` 1,1 հազ. դոլար, որը նախորդ տարվ անոյն ժամանակահատաւծի համեմատ 83,6%-ով աճել է:
  -   Տնտեսութիւն