Հայ մարզուհին շահեց եւս մէկ բրոնզէ մեդալ


Հայ մարզուհին շահեց եւս մէկ բրոնզէ մեդալ

  • 07-11-2011 16:28:52   | Ռուսաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 1-5-ը Մոսկուայում անցկացուած «Ունիւերսալ մարտերի» աշխարհի առաջնութեան կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ` Աննա Բադալեանը, ով «Թեթեւ ունիւերսալ մարտ» կարգում նուաճել էր բրոնզէ մեդալ, յաջող անցկացրեց նաեւ մրցելոյթները «Ունիւերսալ մարտ» կարգում եւ վաստակեց եւս մէկ բրոնզ: Տեղեկացնում ենք նաեւ, որ նոյեմբերի 3-ին Մոսկուայում տեղի է ունեցել «Ունիւերսալ մարտի միջազգային սիրողական ֆեդերացիա»-ի /FIAU/ կոնգրէսը, ուր մոնղոլիայի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի եւ Յունաստանի ազգային ֆեդերացիաների հետ միասին FIAU-ի կազմում ընդգրկուել է նաեւ «Ճմեռային ունիւերսալ մարտերի հայկական ֆեդերացիան»: «Ունիւերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է` արգելքների գօտու յաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգութիւն եւ ձեռնամարտ: «Ճմեռային ունիւերսալ մարտերում» ներառուած է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացւում է ձեան վրայ: Յաւելենք, որ «Ճմեռային ունիւերսալ մարտերն» ընդգրկուած են 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ցուցադրական ելոյթներում եւ մեծ հնարաւորութիւն ունեն մօտալուտ ապագայում համալրելու ձմեռային օլիմպիական մարզաձեւի ցանկը:
  -   Սպորտ