Բակոյ Սահակեանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քեօլն քաղաք


Բակոյ Սահակեանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քեօլն քաղաք

  • 08-11-2011 12:49:39   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քեօլն քաղաք: Նոյն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի հայկական կազմակերպութիւնների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ եւ քննարկել Լղհ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապուած հարցեր: Այնուհետեւ Նախագահ Սահակեանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարան, որտեղ առանձնազրոյց է ունեցել թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճէանի հետ, որից յետոյ հանդիպել Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի ներքին կեանքը եւ արտաքին քաղաքականութիւնը, պետութեան առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ պատասխանել ներկաների հարցերին: Բակոյ Սահակեանը նշել է, որ գերմանահայութիւնն ունի մեծ ներուժ, ինչը ստեղծում է համագործակցութեան խոստումնալից հեռանկարներ: Այս տեսանկիւնից Նախագահը յատկապէս ընդգծել է Քեօլնի հայկական համայնքի նշանակութիւնը, որը հանդիսանում է Գերմանիայի ամենամեծ ու կազմակերպուած գաղութներից մէկը, եւ որի շուրջ էլ համախմբւում է գերմանահայ համայնքը: Հանդիպումներին ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Մարտիրոսեանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յարութիւն Գրիգորեանը:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեանգլխաւոր վարչութիւնից:
  -   Քաղաքական