Արցախի առաջին կ'իբերսպորտի առաջնութեան մրցանակաբաշխութիւնը


Արցախի առաջին կ'իբերսպորտի առաջնութեան մրցանակաբաշխութիւնը

  • 08-11-2011 13:49:01   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 4-ին յայտնի դարձան Ղարաբաղ Տելեկոմի կողմից կազմակերպուած համակարգչային խաղերի առաջնութեան յաղթողները, որոնց մրցանակաբաշխութիւնը տեղի ունացաւ ընկերութեան գլախամասային գրասենեակում նոյեմբերի 7-ին: Անհատական կատեգորիայում 16 մասնակիցներից առաջին տեղը գրաւեց Արօն Ղուլեանը, որը ստացաւ Dell նեթբուք եւ 1 Մբիտ/վրկ ինտերնետից մէկ տարի անվճար օգտուելու փաթեթ: Նոյն կատեգորիայում երկրորդ տեղը զբաղեցրեց Առուշան Խաչատրեանը, իսկ երրորդը` Էդուարդ Մեհրաբեանը, որոնք պարգեւատրուեցին 512 Կբիտ/վրկ եւ 215 Կբիտ/վրկ արագութեան ինտերնետից օգտուելու տարեկան անվճար փաթեթներով` համապատասխանաբար: Թիմային կատեգորայիում 11 խմբից յաղթեց “Phoenix Club” թիմը, որի անդամները արժանացան դրամական պարգեւատրութեան` 50000-ական դրամ իւրաքանչիւրը, իսկ երկրորդ տեղում յայտնուած “Park” թիմի մասնակիցները` 30000-ական դրամ: Շնորհաւորելով յաղթողներին` ընկերութեան գլխաւոր տնօրէնի տեղակալ պ-րն Գ.Տէրտէրեանը անձամբ յանձնեց պատուոգրերը եւ պարգեւատրումները: Նա նշեց, որ, հաշուի առնելով միջոցառման նկատմամբ երիտասարդութեան կողմից ցուցաբերած մեծ արձագանքը ու խանդավառութիւնը, միջոցներ կը ձեռնարկուեն յետագայում նմանատիպ մրցոյթների պարբերական կազմակերպման ուղղութեամբ:
  -   Սպորտ