Սերժ Սարգսեան. «Հայ-իրանական յարաբերութիւններն այսօր գտնւում էն բարձր մակարդակի վրա»


Սերժ Սարգսեան. «Հայ-իրանական յարաբերութիւններն այսօր գտնւում էն բարձր մակարդակի վրա»

  • 08-11-2011 16:09:05   | Հայաստան  |  Քաղաքական

Ողջունելով հիւրին` Նախագահը ՀՀ եւ ԻԻՀ բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցելութիւնները լաւ հնարաւորութիւն է համարել երկու երկրների միջեւ առկայ փոխգործակցութեան հարուստ օրակարգի, ինչպէս նաեւ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկիւնից: «Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-իրանական յարաբերութիւններն այսօր գտնւում էն բարձր մակարդակի վրայ: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիւանում էն մշակութային փոխանակութիւնները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը` գոհունակութիւն յայտնելով նաեւ տնտեսական ոլորտում համագործակցութեան զարգացման ընթացքից: «Համոզուած եղէք, որ Իրանը` որպէս բարեկամ երկիր, մշտապէս հաստատակամ եւ նուիրուած է լինելու Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմանը»,-ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել էն էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ հաղորդակցութեան, զբօսաշրջութեան եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցութեան ծրագրերին:Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական