Բակոյ Սահակեանն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան խորհրդարան


Բակոյ Սահակեանն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան խորհրդարան

  • 08-11-2011 17:32:45   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամաւորների եւ փորձագէտների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն երկկողմ յարաբերութիւններին, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչուող հարցեր: Երկուստէք նշուել է փոխգործակցութեան խորացման շահագրգռուածութեան առկայութիւնը եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը: Հանդիպմանը ներկայ էին Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Մարտիրոսեանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յարութիւն Գրիգորեանը:Այս մասին «նտե-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Քաղաքական